...

Չէ մի չէ՝ ժողովուրդ

Չէ մի չէ՝ ժողովուրդ

«Իրենք են միշտ ասել՝ ժողովուրդը դուրս գա, մենք կգնանք, իսկ ժողովուրդը դուրս է եկել»,- Armlur-ի հետ զրույցում հայտարարել է հանրապետական Հովհաննես Սահակյանը:

«ՉԻ». Գործող իշխանությունը և ընդդիմությունը իսկական պատուհաս են դարձել: Առաջինը մտերիմների շրջանում հարցում է անցկացնում և հայտարարում՝ Փաշինյանը վայելում է ժողովրդի մեծամասնության աջակցությունը: Երկրորդը իր նեղ կազմով դուրս է գալիս ու հայտարարում՝ ժողովուրդը պահանջում է հրաժարական և իշխանության հանձնում մեր մարիոնետին:

Սոցապ հիմնադրամի նախկին ղեկավարը պետք է գոնե տարրական մաթեմատիկային տիրապետեր: 2000 հոգանոց ցույցը ամենևին էլ ժողովրդի միասնական կարծիք չէ, անգամ մոտ չէ նրա տրամադրություններն արտահայտելուն:

Պատերազմ էլ եղած չլիներ, պարտություն էլ արձանագրված չլիներ, նախկինները միշտ էլ կարող էին այսքան ժողովուրդ փողոց հանել: Հակառակը՝ խայտառակ պատկեր է, որ այս աստիճան տանուլ տված իշխանության ֆոնին ընդդիմությունն այսքան ժողովուրդ է կարողանում հանել փողոց: Սա նույնն է, ինչ մրցակից թիմը խաղա 7 ֆուտբոլիստով, բայց ամբողջ թիմով խաղացող թիմը չկարողանա գեթ մեկ գոլ խփել: Այսօրվա ընդդիմությունն այդպիսի վիճակում է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   918 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ