...

Հիշողության և տրամաբանության հետ խնդիրներ ունեցող բանսարկու

Հիշողության և տրամաբանության հետ խնդիրներ ունեցող բանսարկու

«Գիտեք, 90-ականների կուլակաթափության ժամանակներն անցել են, իհարկե, եթե կա որևէ ապօրինություն, որևէ օրենքի տառի խախտում՝ պետք է պատժվի, բայց դա չպետք է վերաբերի քաղաքական հաշվեհարդարի, հետապնդումների և նմանատիպ գործընթացների։ Մեր երկիրը, ժողովուրդն այսօր ահավոր վատ պայմաններում է ապրում։ Այսօր պետք է հնարավորություն տանք, որպեսզի ժողովուրդը օրվա հացի գումար վաստակի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,- Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«ՉԻ». Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետը կլասիկ հանրապետական է՝ առանց հիշողության, բանսարկու և տրամաբանության հետ խնդիրներ ունեցող:  

Հիշողություն չունի, որովհետև չի հիշում, որ 90-ականներին իր հարազատ կուսակցությունն աջակցում էր իշխանությունների ցանկացած քայլին, անում ամեն ինչ, որ լոյալության հաշվին գոնե մի քանի պատգամավոր ունենա խորհրդարանում, երբեք չի ընդվզել իշխանությունների քաղաքականության դեմ:

Հակառակ դրան, այդ կուսակցության հիմնադիր հայրերը այդ տարիներին ջանք չէին խնայում գովաբանելու իշխանության ցանկացած գործողություն:

Բանսարկու է, որովհետև այնուհետև ունենալով իշխանություն՝ չեն հայտնաբերել նախորդ իշխանության որևէ հանցավոր քայլ, չեն բացահայտել նախորդ իշխանության կուլակաթափության որևէ դրսևորում:

Կուլակաթափության դրսևորումներ տեղի ունեցան Քոչարյանի և Սարգսյանի օրոք: Եվ դրանով է պայմանավորված բազում գործարարների սնանկացումը, դրանով է պայմանավորված, որ սնանկացած Բաղդասարովը այսօր ցուցմունք է տալիս Սահակյանի շեֆի վերաբերյալ:

Տրամաբանության հետ խնդիրներ ունի, որովհետև չի հասկանում, որ մարդկանց կյանքը վերջին երկու տարում չի վատացել: Դա Սահակյանի կուսակցության կողմից 20 տարի հետևողական թալանի ու պետական միջոցները յուրացնելու արդյունք է: Չկա գեթ մեկ տարածքային սոցիալական ապահովության ծառայություն, որտեղ   հայտնաբերված չլինեն միլիարդավոր դրամների յուրացումներ:

Կուլակաթափություն չէ, բայց Սահակյանին մի լավ թափ տալ անհրաժեշտ է՝ հասկանալու, թե ինչպես էր հնարավոր, որ տարածքայինի պետերը յուրացնեին աղքատների փողերը, իսկ ինքն անտեղյակ մնար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5159 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ