...

Այո, Փաշինյանը կործանարար է, կործանեց ձեզ

Այո, Փաշինյանը կործանարար է, կործանեց ձեզ

«Փաշինյանը կործանարար է, պետք է պատասխանատվության ենթարկվի: Ես, որպես իրավաբան, երբ նայում էի այդ ասուլիսը, ինձ համար անհասկանալի մնաց, թե տարեսկզբին ի՞նչ ուղերձ հղեց Կառավարության ղեկավարն աշխարհին և մեզ։ Ինձ համար անհասկանալի մնաց հարցը նաև, թե ո՞րն է մեր ապագայի տեսլականը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանը:

«ՉԻ». Պաշտոնների կորուստը այս երիտասարդ «իրավաբանների» համար կործանարար հետևանքներ ունեցավ: Ադեկվատության վերջին նշույլները լքեցին նրանց:

Այո, Փաշինյանը կործանարար ազդեցություն ունեցավ Սահակյանի և նրա շեֆի հաստատած կարգերի համար: Կործանարար ազդեցություն ունեցավ, որ Սահակյանն այլևս նստած չէ սոցիալական ապահովության ծառայության պետի տաքուկ աթոռին: Այո, Փաշինյանը կործանեց միֆը, թե սահակյաններն են այս երկրի տերը և տիրականը:

Փաստորեն, տասը տարի Սահակյանը լսել է Սերժ Սարգսյանին և հասկացել, թե ինչ է ուզում այդ մարդը և ինչ տեսլական ունի: Սահակյանի ասածն ընդունելի կլիներ, եթե նա խոստովաներ՝ Սարգսյանի տեսլականը վերաբերել է միայն ՀՀԿ-ի վերնախավին: Այն է՝ խփելու ենք այնքան, որքան կամենանք, իշխելու ենք, որքան ցանկանանք, իսկ ընտրություններ ասածի ժամանակ յուրաքանչյուրին մի տասը հազար դրամ պետք է շպրտենք: Ահա Սարգսյանի ամբողջ տեսլականը:

Իսկ Փաշինյանի տեսլականն այլ է: Սահակյանը, Սարգսյանը և մյուսները պետք է վերադարձնեն ժողովրդից գողացած հարստությունը: Խոսակցության այլ թեմա է, թե որքան արդյունավետ է իրականացվում այդ աշխատանքը: Եվ այդ հարթության վրա է, որ հասարակությունը կարող է քննադատել իշխանություններին, բայց հաստատ գողը չպետք է քննադատի, թե ինչու արագ չեն բացահայտվում իր մյուս հանցագործությունները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4850 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ