...

Չմեռանք, սա էլ տեսանք

Չմեռանք, սա էլ տեսանք

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցների հետ: Այս մասին նրա գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Այսօր աջակիցների հետ հանդիպման ընթացքում նախագահ Քոչարյանը հերթական անգամ փաստեց արժանապատիվ խաղաղություն ունենալու իր համոզմունքը և այն հաստատելու պատրաստակամությունը»:

«ՉԻ». Չմեռանք, սա էլ տեսանք: Ռոբերտ Քոչարյանը խոսում է արժանապատիվ խաղաղության մասին: Արժանապատիվ խաղաղության մասին խոսողը 20 տարի շարունակ Տեր-Պետրոսյանին և ընդհանրապես՝ խաղաղության մասին խոսողներին Ղարաբաղ հանձնող չէր համարի: 

Արժանապատիվ խաղաղության մտածողը Ստեփանակերտից չէր գա հասնի Երևան՝ իշխանություն զավթելու, այլ հենց 1997-ին կհամաձայներ խաղաղությանը:

Արժանապատիվ խաղաղության մասին խոսողը, 10 տարի իշխանություն ունենալով, ուշք ու միտքը խաղաղություն հաստատելը կլիներ, ոչ թե սեփական գրպանը հաստացնելը: 10 տարի ժամանակ ունեիր, ո՞ւր է խաղաղությունդ:

Այս տեմպերով որ շարունակվի, շուտով կպարզվի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատերազմի կուսակցությունից է եղել, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ արժանապատիվ խաղաղության: Չզարմանաք. եթե մարդը իրեն է համարում Արցախի պատերազմում հաղթանակների միակ տերն ու տիրակալը, ապա Տեր-Պետրոսյանի «արժանապատիվ խաղաղություն» արտահայտությունն էլ իրենով կանի:

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2021

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1753 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ