...

Դեկտեմբերի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Այս շաբաթ կսկսվի որոշակի ծրագրերի ու հույսերի իրագործման շրջանը: 16-20-ին՝ արդյունավետություն ու հնարամտություն աշխատանքի մեջ: Կաճի աշխատունակությունը: Վստահ կլինեք ձեր գործողություններում: Սպասվում են հաջողություններ համատեղ բիզնեսում ու համատեղ գործերում: Ուժեղ կլինի գործնական հոտառությունը, խնայելու հնարավորություն կունենաք:

21-22-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

Ցուլ

Այս շաբաթ սկսվում է ինքնավստահության ու հնարավորությունների ընդլայնման շրջանը: 16-20-ին՝ սեփական նախաձեռնությունների աջակցության կամ գործերն ընդլայնելու  նպատակով հուսալի գործընկերների փնտրտուք: Գործական հոտառությունն ուժեղ կլինի: Կմասնակցեք կարևոր միջոցառումների, կհանդիպեք ազդեցիկ անձանց հետ: Կնախապատրաստվեք հեռավոր ուղևորությունների:

21-22-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Երկվորյակ

Այս շաբաթ սկսվում է փոփոխությունների, անորոշության, կասկածների շրջանը: 16-20-ին ակտիվ կլինեք աշխատանքի մեջ, լավ փոփոխությունների կհասնեք: Արդյունավետություն բիզնեսում: Աշխատունակ ու գործնական կլինեք: Լավ արդյունքներ համագործակցությունից: Կբարելավվի ընտանեկան բյուջեն:

21-22-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր կլինեք ձեր առողջության հանդեպ:

Խեցգետին

Այս շաբաթ վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը, ավելի շատ կհետաքրքրեն շրջապատողների հետ հարաբերությունները: 16-20-ին՝ հաջող հանդիպումներ ու գործնական կապեր փորձառու կամ ազդեցիկ անձանց հետ: Լուրջ վերաբերմունք համագործակցության հանդեպ ու լավ արդյունքներ դրանից: Կլուծվեն գործնական վեճերը: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

21-22-ին՝ բարձր տրամադրություն: Կուրախանաք երեխաներով ու սիրելիով: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Առյուծ

Այս շաբաթ ավելի շատ հոգսեր կլինեն տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 16-20-ին՝ ինքնավստահություն: Հին փորձն ու կարողությունները կօգնեն առաջ մղել գործերը: Բարձր աշխատունակություն, կարգապահություն ու կազմակերպվածություն: Կարգուկանոն կհաստատեք գործերում, հարազատներին կօգնեք աշխատանքի մեջ: Տանը բարեկեցություն հաստատելու նպատակով աշխատանքի կազմակերպում:

21-22-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում:

Կույս

Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն քչանալ, կսկսվի ուժերի վերելքի հաջող շրջանը: 16-20-ին հեշտությամբ կապեր կհաստատեք, համաձայնություններ կկնքեք: Սպասվում են գործնական ուղևորություններ: Կամրապնդեք գործնական ու սիրային հարաբերությունները: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: 

21-22-ին շատ կշփվեք հարազատների ու գործընկերների հետ: Սպասվում են ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Կշեռք

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, ու կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 16-20-ին կաշխատեք տան բարեկեցության համար, գործերում կարգուկանոն կհաստատեք: Անհրաժեշտ իրեր ձեռք կբերեք: Տանը կարևոր միջոցառումներ կկազմակերպեք: 

21-22-ին՝ ակտիվություն նյութական դաշտում կենցաղային խնդիրները լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Կարիճ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 16-20-ին՝ կազմակերպվածություն, հստակություն գործերում: Բազմաթիվ կարևոր հանդիպումներ: Կամրապնդեք կապերն ազդեցիկ անձանց հետ: Առաջընթաց՝ անձնական ծրագրերի իրագործման հարցում: Գործնական հոտառություն ձեռք կբերեք: Հաջողությամբ կօգտագործեք ձեր գիտելիքներն ու ունակությունները նպատակին հասնելու համար:

21-22-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում, ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:

Աղեղնավոր

Վերջանում է Աղեղնավորի ամիսը, անձնական գործերով հետաքրքրությունը կփոխարինվի նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 16-20-ին՝ ուժեղ հոտառություն ֆինանսական գործերում, ոչ շահավետ գործերից խուսափելու հնարավորություն: Հաջող գնումներ, խնայելու հնարավորություն կունենաք: Պարտքերը մարելու հավանականություն կա, կամ էլ ձեզ կվերադարձնեն պարտքերը:

21-22-ին տան հետ կապված անսպասելի աշխատանքն ու հոգսերը կշեղեն անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Զգայուն ու հուզական կլինեք:

Այծեղջյուր

Դեկտեմբերի 22-ից սկսվում է Այծեղջյուրի ամիսը, որն իր հետ գործերում անձնական նախաձեռնողականության աճ կբերի: 16-20-ին հասարակական ու քաղաքական գործերում ինքնադրսևորվելու հնարավորություն կունենաք: Ակտիվ կապեր կստեղծեք ընկերների հետ: Նրանք կօգնեն հասնել նպատակին: Կմասնակցեք կոլեկտիվի կամ կազմակերպությունների գործերին:

21-22-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Ջրհոս

Այս շաբաթ սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 16-20-ին՝ հաջողություններ մասնագիտական գործերում, աջակցություն ազդեցիկ անձանցից: Իրավիճակից գլուխ հանելու ունակություն: Ինտուիտիվ կերպով ճիշտ կծրագրեք գործերը: Անկանխատեսելի իրավիճակները կօգնեն հասնել նպատակին:

21-22-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք ի նպաստ ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Ձկներ

Այս շաբաթ սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղղությունների փնտրտուքի շրջանը: 16-20-ը լավ կազմակերպված գործողությունների ու նախաձեռնությունների օրեր են: Հնարավոր է աջակցություն ընկերներից կամ կազմակերպություններից: Լավ նորություններ կամ առաջարկներ՝ կապված արտերկրի հետ: Սեփական զարգացման ուղիները նախանշելու հնարավորություն կլինի:

21-22-ին՝ բարձր տրամադրություն, սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու հնարավորություն կունենաք: Հանդիպումներ արտասահմանից եկած հարազատների հետ կամ նորություններ հեռվից:

«Չորրորդ իշխանություն», 13, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4508 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ