...

Չորրորդ իշխանություն # 18/2021

Չորրորդ իշխանություն # 18/2021

Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի 2021 թվականի 18-րդ համարը՝ ինտերնետային տարբերակով։

Համարում նախ կարդացեք Չարենց.

ԺԱՄԱՆԱԿԸ Ե՛Տ ԷՐ ԹՌՉՈՒՄ ԱՐԴԵՆ  ԽՈՒԼ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱՅՈՎ,
ՄԱՐԴԱԿԵՐՊ ԿԱՊԻ՛ԿՆ ԷՐ ԱՐԴԵՆ ԱՐՇԱՎՈՒՄ ՀԵՏՔԵՐԻՑ ՄԵՐ ՆՈՐԻՑ,-
ԵՎ ԼՈՒՍԻՆԸ, ԵԴԵՄ ԺՊԻՏՈՎ ԾԱՌԵՐԻ ԱՐԱՆՔԻՑ ՆԱՅՈՂ, 
ՄԵԶ ԹՎՈՒՄ ԷՐ ՎՀՈՒԿ՝ ՀՄԱՅՈՂ, ՈՐ ՓՐԿՈՒՄ ԷՐ ՋՐԻՑ ՈՒ ՀՐԻՑ..

1-ին ԷՋ - ԱՊԱԳԱ ԿԱ՜Ր ԱՊԱԳԱ

«ՉԻ» ՌԻԹՄՈՎԽԵԼՈՔ ՉՊԱՀՈՂՆԵՐԻ ԴԱՌԸ ՕՐԵՐԸ

2-րդ ԷՋ - ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

«Հետին խելքի» քաղաքակրթական ճգնաժամը

  • Ինչո՞ւ մեզանում ոչինչ չի փոխվել։ Ինչո՞ւ է պետության ղեկավարը (ի դեպ՝ թերի բարձրագույն կրթությամբ) գիտնականներին անվանում «սուրճ խմող միմոսներ»՝ լավ իմանալով, որ դա ժողովրդին դուր է գալու։ Դրսում 21-րդ դարն է, հարևան երկրներն արբանյակներ են դուրս բերում տիեզերք, արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիաներն են զարգացնում, իսկ մեզանում ուսուցիչների աշխատավարձը 100 դոլարից պակաս է, «սուրճ խմող միմոսներ» հռչակված գիտնականների եկամուտը՝ միջինից 2 անգամ ցածր, «վետերոկներում» խորոված անողների ու ավտոմեքենա լվացողների եկամտից՝ 3 անգամ, վարսավիրների եկամտից՝ 4 անգամ․․․

3-րդ ԷՋ - ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՎՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՊԱՐՏՎԱԾԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՆԱԵՎ ՀԱՐԳԵԼ, ՀԻՄԱՐԻՆ՝ ԵՐԲԵՔ

  • Իսկ ի՞նչ որակում կարելի է տալ պետության ղեկավարին, որին տեղից վեր կացողը մի մատ երեխայի պես խաբում է։ Եվ իրավունք ունի՞ արդյոք նման մտավոր ունակությունների տեր մեկը երկիր ղեկավարել։ Մեր ժողովրդի մեծամասնությունն ասաց՝ այո, ունի։ Եվ խնդիրն այն չէ, որ դրանով մենք ընդունեցինք պարտությունը (ճարնե՞րս ինչ), խնդիրն այն է, որ մենք ընդունեցինք մեր իսկ իշխանությունների հիմարության պատճառո՛վ կրած պարտությունը, այսինքն՝ ընդունեցինք հիմարության հասնող մանկամտության շարունակականության իրավունքը։ 

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ. Ալեն Սիմոնյանի երազը

  • Նոր խորհրդարանի առաջին նիստն է: Ինչպեսև պայմանավորվել էին, եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրեն ընտրում են ԱԺ նախագահ: ՔՊ պատգամավորները բուռն ծափահարում են, քոչարյականները ձեռքերով դմփդմփացնում են սեղաններին՝ ի նշան բողոքի, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր պատգամավորներին ձեռքով նշան է անում, որ ռեակցիա չտան:

4-րդ ԷՋ - ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ Ի ՉԱՐՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ

Կեղծված ընտրությունների պատասխանատուն և մեղավորը իշխանությունն է

  • Իշխանությունը հատ-հատ գիտի, թե ով է ծառայել ՔՊ-ին և ինչպես: Այսինքն՝ վարչական ռեսուրսի օգտագործումն աննախադեպ է եղել:

ԼՈՒՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

♦ Մինչև հիմա Քոչարյանը վառված է

♦ Ճիշտը ինկվիզիցիան է

5-րդ ԷՋ - ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՆԵՐԸ

Վախի աչքերը մեծ են

  • Պատերազմը շատ բան է փոխել: Մեր հասարակությունը շոկից դուրս չի եկել: Մենք ապրում ենք անդադար տագնապի վիճակում: Եվ ահա շատերի համար անվտանգային վախերին ավելանում է նաև քոչարյանական վախը: 

ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ

  • - Սկսենք ամենակարևորից։ Պատրաստվո՞ւմ եք վերցնել պատգամավորական մանդատը։
    - Բա իհարկե։ Հայերեն չես հասկանո՞ւմ, դա ինձ պատգամավորական անձեռնմխելիությո՛ւն ա տալիս, անձեռնմխելիությո՛ւն։ Այսինքս՝ ոչ մեկը չի կարա ձեռըս մըխի, ինչքան ուզում ա չաքուճ ունենա։

6-րդ ԷՋ - ՁԵՌԱԳՐԵՐԸ ՉԵՆ ԱՅՐՎՈՒՄ. ԴՐՈՅԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ

27-Ի ՍՑԵՆԱՐԸ ՎԱՂՈՒՑ ԷՐ ԳՐՎԱԾ

  • Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հը հեր­թա­կան ան­գամ հար­վածն իր վրա վերց­րեց, ո­րով­հե­տև ով էլ լի­ներ, «Դ­րո­յի» մա­սին ով էլ «ար­տա­հայտ­վեր», դառ­նա­լու էր մա­հա­պարտ: 

7-րդ ԷՋ - ՆՄՈՒՇՆԵՐ ԱՇԽԱՀԻ ԽՈՀԱՆՈՑՆԵՐԻՑ

8-րդ ԷՋ - ԽԱՂԱՇԽԱՐՀ

  • ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆՌոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը՝ Կռիվի
  • Չորեքշաբթի օրը կհայտնեք, որ խորհրդարանական այս ընտրությունների պատճառով դուրս եք մնացել Հայաստանի ամենահարուստ մարդկանց թոփ-հնգյակից, դրա համար կվերցնեք պատգամավորական մանդատը:

- Как чувствует себя пациент?
- Да вроде хорошо...
- Это поправимо...


«Չորրորդ իշխանություն» թիվ 18։ Անցեք հղումով, թերթեք, անհրաժեշության դեպքում խոշորացրեք կամ տպագրեք ձեր տպիչով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1311 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ