...

Դեկտեմբերի 9-15-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Դեկտեմբերի 9-15-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Այս շրջանում կուզենաք ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 9-12-ին անձնական շահի ու գործնականի վրա կենտրոնանալը սառնություն կմտցնի հարաբերություններում: Գործերն առաջ մղելու համար ստիպողական շփումներ ղեկավարության ու ենթակաների հետ:

13-15-ին՝ անսպասելի հաջողություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում, իսկ 13-14-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ՝ տանը:

Ցուլ

Ուշադրություն ու ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պետք է բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 9-12-ին՝ գաղափարների պակաս կամ բացակայություն: Դժվարությամբ կդասավորեք ազդեցիկ անձանց ու արտասահմանցիների հետ հարաբերությունները: Արգելակում արտերկրի հետ կապված գործերում:

13-15-ին՝ հաճելի հանդիպումներ, լավ նորություններ, շահավետ ուղևորություններ: Անձնական նախաձեռնություններում հաջողակ կլինեք, իսկ 13-14-ին պետք կլինի նաև հանդիպել հարազատների ու գործընկերների հետ: Ուղևորություններ՝ կենցաղային ու ընտանեկան գործերով:

Երկվորյակ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 9-12-ին՝ կասկածամտություն, խանդ հարաբերություններում: Հուզականորեն փակ կլինեք: Բիզնեսում, ֆինանսական գործերում ազդեցության տակ կընկնեք: Հիասթափություն համատեղ գործերի արդյունքներից:

13-15-ին էներգիայով լի կլինեք, հաջողությամբ կվարեք ֆինանսական գործերը: Խնդիրներն անսպասելի կլուծվեն: Բարդ իրավիճակներում հաջողակ կլինեք, իսկ 13-14-ին կլուծվեն նաև կենցաղային խնդիրները, տան համար գնումներ կանեք: Հնարավոր են չարդարացված ծախսեր:

Խեցգետին

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 9-12-ին գործընկերների կամ սիրելիների կողմից սառը վերաբերմունք: Կարևոր օրեր են հարաբերությունների համար՝ դրանք կա՛մ մակերեսային կդառնան, կա՛մ վերջնական կամրապնդվեն: Կարող են վերականգնվել հին կապերը:

13-15-ին անսպասելի ընկերական հարաբերություններ կսկսվեն կամ շահավետ ծանոթություններ կհաստատեք: Լավ հեռանկարներ ու առաջարկներ: Հաջող գործեր կվարեք կազմակերպությունների հետ: Կաջակցեն ազդեցիկ ընկերները, իսկ 13-14-ին ակտիվ կլինեք նաև տնային գործերում:

Առյուծ

Մեծ ուշադրություն կդարձնեք ինքներդ ձեզ, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 9-12-ին՝ խնդիրներ աշխատանքի մեջ, գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերություններում: Կձգձգվի կատարված աշխատանքի վարձատրությունը: Բարդ պարտականություններ:

13-15-ը լավ օրեր են գործերի ու կոնկրետ արդյունքների հասնելու համար: Անսպասելի հաջող իրադրությունը կօգնի առաջ մղել գործերն ու ֆինանսական շահի հասնել: Նոր հնարավորություններ աշխատանքի մեջ, իսկ 13-14-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կշեղեն անձնական ծրագրերից:

Կույս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին ու կենցաղային խնդիրներին: 9-12-ին՝ հուզականորեն փակ կլինեք: Սառնություն հարաբերություններում: Կնվազի անձնական հեղինակությունը: Խնդիրներ կոլեկտիվում, կսահմանափակեք շփումները: 

13-15-ին գործերն ընդլայնելու անսպասելի հնարավորություններ կստեղծվեն: Ընտանեկան ուղևորությունների կամ արտասահմանցիների հետ գործերի տարբերակներ կհայտնվեն: Հաջողություն սիրո ու ցանկացած նախաձեռնության մեջ, իսկ 13-14-ին նաև ազատությունը պաշտպանելու, ընկերների հետ հանդիպելու անհրաժեշտություն կլինի: Նորություններ կստանաք:

Կշեռք

Շփումների ու հետաքրքրասիրության շրջան է: Շատ ուղևորություններ ու ուղևորությունների հետ կապված գործեր կլինեն: 9-12-ին՝ խնդիրներ ընտանեկան հարաբերություններում: Ընտանեկան հարցերով զբաղվելու անհրաժեշտություն կառաջանա: Հոգ կտանեք հարազատների մասին: Նյութական դժվարություններ կունենաք, խնայելու անհրաժեշտություն կլինի: Անվստահ կլինեք հարաբերություններում:

13-15-ին՝ անսպասելի լավ փոփոխություններ տանը, ընտանեկան հարաբերություններում: Ընտանեկան բյուջեի բարելավում, իսկ 13-14-ին նաև անհրաժեշտ կլինի աշխատել ի նպաստ ընտանիքի: Կձգտեք կյանքի կոչել ձեր ցանկությունները:

Կարիճ

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք, ամեն ինչում շահ կփնտրեք: 9-12-ին հուզականորեն փակ կլինեք: Շփումները ձևական, զգուշավոր բնույթ կունենան: Կապերում սահմանափակումներ ու դժվարություններ կլինեն, կհետաձգվեն կարևոր հանդիպումները: Անհրաժեշտ տեղեկատվության բացակայություն: 

13-15-ին կբարելավվեն գործընկերների հետ հարաբերությունները: Համագործակցությունից լավ նորություններ: Կընդլայնեք շահավետ կապերը: Հաջող ուղևորություններ, իսկ 13-14-ին նաև տրամադրությունը կլավանա: Կկարողանաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Կհանդիպեք արտերկրից եկած հարազատների հետ կամ հեռվից նորություններ կստանաք:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կիրագործեք անձնական ծրագրերը: 9-12-ին՝ բիզնեսի ու ֆինանսական գործերի հարկադիր կանգ՝ կապված ֆինանսական անվտանգության ձգտման հետ: Սահմանափակումներ գնումներ անելիս, խնայելու ցանկություն:

13-15-ին՝ անսպասելի հաջողություններ ֆինանսական գործերում: Նոր հեռանկարներ աշխատանքի մեջ: Գումար կստանաք կամ խոշոր ձեռքբերումներ կունենաք, իսկ 13-14-ին կուժեղանա անձնական արժանապատվության զգացումը, ինչն ընտանիքում լարված մթնոլորտ կստեղծի: Տանը կարևոր փոփոխությունների նախապատրաստման աշխատանքներ: Հետաքրքրություն ընտանեկան բյուջեի նկատմամբ:

Այծեղջյուր

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն կառաջանա: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ հասկանալի կլինի: 9-12-ին՝ ներամփոփ կլինեք, չեք ուզենա համագործակցել: Սառնություն հարաբերություններում: Կաճի պատասխանատվությունը, կձգտեք հարցերը լուծել գործնական, ձեզ համար շահավետ եղանակով: Հնարավոր են հանդիպումներ իշխանություն ունեցող անձանց հետ:

13-15-ին՝ գործերն ընդլայնելու անսպասելի հնարավորություններ: Ինքնադրսևորվելու և ուզածը ստանալու հնարավորություն կունենաք: Հաջողակ կլինեք, իսկ 13-14-ին ստիպված կլինեք նաև մեծ ուշադրություն դարձնել ամուսիններին ու սիրելիներին:

Ջրհոս

Նորի, հեռանկարայինի հանդեպ հետաքրքրության շրջան է: 9-12-ին շփումները գաղտնի, զգուշավոր բնույթ կկրեն: Անվստահություն գործնական ու սիրային հարաբերություններում, կհեռանաք գործերից: Զգուշություն տնային գործերում ու աշխատանքի մեջ:

13-15-ին՝ անսպասելի ու լավ փոփոխություններ տանը, կլուծեք ընտանեկան խնդիրները: Արդեն համարյա մոռացության մատնված գործերում փոփոխություններ կլինեն: Հնարավոր են գնումներ տան համար:

Ձկներ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 9-12-ին՝ խնդիրներ ընկերների, կազմակերպությունների հետ համատեղ գործերում: Ձգձգումներ կծագեն նոր նախաձեռնություններում: Հարաբերությունների զարգացման հեռանկարների բացակայություն:

13-15-ին հաջող պատահարը համագործակցության, պիտանի մարդկանց հետ հարաբերություններում նոր հնարավորություններ կբացի: Ազդեցիկ ընկերներ ձեռք կբերեք, իսկ 13-14-ը նաև երեխաներով ու սիրելիով ուրախանալու շրջան կլինի, լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

«Չորրորդ իշխանություն», 12, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4472 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ