...

Ձեր զինանշանը պիտի քյաբաբը լիներ

Ձեր զինանշանը պիտի քյաբաբը լիներ

ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նիկոլապատկան մի քանի պատգամավորի կարծիքով` 44 օրյա պատերազմը պարտվել են, որովհետև իրենք իրենց ծառայության ժամանակ սոված էին։ Բանակում դրանց նմաններին ասում էին «կիշկա»։ Տո այ կիշկաներ, բա որ պաշտպանության փողերի մեծ մասը տվեցիք ելակին, բիզնեսմեններին ու քյաբաբին, ինչի՞ խայտառակ կապիտուլացվեցիք»։

«ՉԻ». Իսկապես, աննախադեպ իրավիճակում ենք հայտնվել: Մի քանի տարի առաջ ո՞վ կպատկերացներ կամ կհավատար, որ որևէ հանրապետական կարող է մեկ ուրիշին «կիշկա» անվանել: Կուսակցություն, որի զինանշանի վրա պետք է պատկերվեր խորոված կամ քյաբաբ, անհարգալից է խոսում զինվորների մասին, որոնք չեն բավարարվել խաշած ցորենով կամ բորբոսնած հացով: Այդպիսի զինվորները օրվա վերջում մի քանի ընկերներով «ժարիտ կարտոֆիլի» փարթի էին կազմակերպում և իրենք էլ իրենց հումորով անվանում «կիշկա»:

Իշխանությունը մեղավոր է, որ ճիշտ չհաշվարկեց ուժերի բալանսը, չհասկացավ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, չգիտակցեց, որ ֆեյսբուքով պատերազմ չեն հաղթում, և էլի շատ ու շատ բաներ: Բայց պարտության պատճառը զինվորի հացը մարդկային արժանապատվությանը հարիր կազմակերպելու մեջ տեսնելու համար բարոյազուրկ մարդ է պետք լինել:

Դուք էլ քյաբաբ ու ելակ չէիք տալիս, ինչո՞ւ էիք բողոքում, որ կռվում ենք 80-ականների զենքով: Դուք էլ սև Բելուգա ու սև խավիար էիք նախընտրում, ինչո՞ւ գոնե մի քանի ԱԹՍ չէիք գնել, որ ձեր բանակի գեներալներից մեկը չտեսի պես նույն ԱԹՍ-ներին թռչուն չանվաներ:

Իսկ պարտվեցինք նաև գողերի ու արկածախնդիրների՝ վերջին 23 տարվա ընթացքում իշխանություն լինելու պատճառով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1430 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ