Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մեզ մնացել է միայն մեկ բան. քաղաքական իշխանություն ընտրելիս՝ առաջնորդվել առողջ բանականությամբ։ 2018թ. ապրիլյան և դեկտեմբերյան խայտառակությունն այլևս կրկնելու իրավունք չունենք»։
«ՉԻ». Ոգևորվել են տղաները, երևի հարցումներ են անցկացրել և պարզել՝ հիմա իրենց վարկանիշը ավելի բարձր է, քան Փաշինյանի սելֆիի ձողիկի վարկանիշը: Ինչ խոսք, իրենց դեպքում դա առաջընթաց է, սակայն բավարար չէ երազելու, որ կարելի է իշխանությունը վերադարձնել և ազգային արժեքների կենացների քողի ներքո նորից թալանել երկիրը:
Գործող իշխանությունն ունի բազում թերացումներ և սխալներ, սակայն պաշտպանության նախկին փոխնախարարը վերջին մարդկանցից է, որն իրավունք ունի խոսելու խայտառակությունից: Խայտառակություն էր այն սնունդը, որով Զաքարյանը և ընկերները կերակրում էին զինվորներին: Տնտեսությունն առանձնապես չի աճել, բյուջեի մուտքերը, հատկապես՝ կորոնավիրուսի հետևանքով շեշտակի առաջընթաց չեն արձանագրել, բայց զինվորը սնվում է անհամեմատ որակյալ և համեղ կերակուրներով: Իսկ դա միայն մեկ բացատրություն կարող է ունենալ: Բանակը առաջվա պես չի թալանվում, և նախկին փոխնախարարները ճիշտ կանեն՝ հանգիստ նստեն տեղները և ավելորդ անգամ չհիշեցնեն իրենց ապիկար ղեկավարման մասին:
Բայց դե չի կարելի նաև չխոստովանել գործող իշխանության մեղքը: Որքան պետք է թերանաս արդարադատություն իրականացնելու պարտականությունը կատարելիս, որ որևէ հանրապետական գայթակղություն ունենա մտավարժանքներ անել ընտրության և խայտառակության վերաբերյալ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: