...

Կտային դեղին «թումբան» կրողին, որ տանուլ տար Բադեն-Բադենում

Կտային դեղին «թումբան» կրողին, որ տանուլ տար Բադեն-Բադենում

«Սննդի մատակարարման այդ նոր համակարգը մշակվել է դեռևս մեր ժամանակ, հիմա բա ի՞նչ պետք է անեին, որ այդ ծրագիրը կյանքի չկոչեին, մեր ժամանակ անգամ երկու հոսքագծային սննդի մատակարարման հիմքեր են դրվել։ Դա դրոշակ չէ, որը պետք է անընդհատ ծածանել, մինչդեռ բանակում ամեն օր տեսնում եմ խնդիրներ, որոնցից այս քաղաքական իշխանությունը գլուխ չի հանում»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման հայտարարություն է արել Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«ՉԻ». Բա ի՞նչ պետք է անեին, որ կյանքի չկոչեին: Ասենք: Կարող էին գնալ Բադեն-Բադեն և ամբողջովին տանուլ տալ բանակին որակյալ սնունդ հատկացնելու ֆինանսական միջոցները: Կարող էին տալ Միքայել Մինասյանին, որպեսզի նա մի լավ «ֆռռացնի» այդ գումարները, իսկ վերջում հիմնի հերթական մեծ բիզնեսը: Կարող էին տալ Գագիկ Խաչատրյանին, որպեսզի նա գնի հերթական շոկոլադի գործարանը և արդեն ունեցածի հետ զույգավորի: Կարող էին տալ Սաշիկ Սարգսյանին, որպեսզի Լոս-Անջելեսում շինարարական բում սկսի:

Դրոշակ դարձնել պետք չէ, դատել է պետք Զաքարյանի քաղաքական հայրերին՝ տարիներ շարունակ զինվորներին կիսասոված թողնելու համար: Դատել է պետք անորակ սնունդ մատակարարելու և այդպիսով զինվորների առողջությանը վնաս պատճառելու համար: Դատել է պետք, որ տարիներ շարունակ առաջնագծում կանգնած զինվորին ջուր չեն մատակարարել՝ փոխարենը ստեղծելով մեդիակայսրություններ, որոնցից մեկով էլ Զաքարյանը հերթական սուտն է տարածում:

Քիչ թե շատ պարկեշտություն ունեցողը կընդուներ, որ կոնկրետ բանակի սննդի հարցում իրենք ոչ միայն թերացել են, այլև հանցավոր անգործություն են ցուցաբերել: Այդ հանցավոր անգործության ականատեսն է եղել Հայաստանի գրեթե ցանկացած ընտանիք, և ոչ մի մանիպուլյացիա չի կարող ազդել մարդկանց աչքի տեսածի վրա:

Բանակում կան խնդիրներ և դրանցից առաջինը՝ ազատվել այնպիսի հրամանատարներից, որոնք տարիներ շարունակ զինվորներին կիսասոված պահելու գնով վերածվել են խոշոր գործարարների: Իհարկե, դա արել են համապատասխան վճարումներ անելով վերադասին:

Այս ակներև սուտը միայն մի բանի մասին է խոսում: Այս մարդիկ ոչնչի համար չեն զղջացել, ոչնչի համար չեն փոշմանել և միակ մտահոգությունն է՝ ինչպե՞ս կարելի էր տանուլ տալ կերակրատաշտը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4189 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ