...

Ձեռքդ ետ տար ազգային անվտանգության սպառնալիքից

Ձեռքդ ետ տար ազգային անվտանգության սպառնալիքից

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը գրել է. «Ֆեյսբուքն այլևս ոչ միայն ազգային անվտանգության սպառնալիք է, այլև ռադիկալ-գլոբալիստական գաղափարախոսության կյանքի կոչման գլխավոր գործիք»: 

«ՉԻ». Այս գրառման խոխմը գիտե՞ք՝ որն է: Որ Վահե Դավթյանն այն գրել է ֆեյսբուքում: Այսինքն, ֆեյսբուքում գրել է, որ ֆեյսբուքն ազգային անվտանգության սպառնալիք է: Այսինքն, այս մարդը ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող հարթակից է օգտվում: Բա անեկդոտ չի՞:

Սա նույնն է, որ մարդը հայտարարի, թե դեմ է մարմնավաճառությանը, ու հետն էլ... չէ, սա մի քիչ մուխանաթ համեմատություն ստացվեց: 

Սա նույնն է, որ հարբած մարդը հայտարարի, թե դեմ է ալկոհոլի վաճառքին, թմրամոլը մահապատիժ պահանջի թմրաբիզնեսի համար, ընտրողը ընտրատեղամասում քվեարկելուց ասի, թե դեմ է ընտրություններին: 

Հավելենք, որ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը Արթուր Ղազինյանն է: «Նամյոկ» ենք անում: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   748 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ