...

Էներգետիկ անվտանգության հաղարջագետ

Էներգետիկ անվտանգության հաղարջագետ

«Փաշինյանի գրառումն այն մասին, որ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166%-ով, ոչ այլ ինչ է, քան տեղեկատվության ֆրագմենտացիայի փորձ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։

«ՉԻ». Ինչպես ժամանակին Լենին պապին էր ասել. «Յուրաքանչյուր խոհարարուհի կարող է երկիր կառավարել»:

Հիմա Հայաստանում մոտավորապես այդ վիճակն է: Արթուր Ղազինյանի կուսակցության այս ներկայացուցչի գրածի մեջ մեզ ոչ այնքան բովանդակությունն է հետաքրքրում, այլ՝ որ նա ներկայացվում է որպես էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ:

Տրամաբանական հարց է առաջանում. ի՞նչ կապ ունի էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը հաղարջի արտահանման հետ: Այսինքն, հաղարջ արտահանողն էլ կարող է Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին տեսակետ հայտնել: Ահա այսպես՝ կորոնավիրուսի ընթացքում բոլորը համաճարակաբան են, ֆուտբոլի դեպքում՝ մարզիչներ:

Չնայած, ինչո՞ւ ենք զարմանում. Գագիկ Ծառուկյանը կրթության ոլորտի մասին է խոսում, Ռոբերտ Քոչարյանը՝ ազգային արժեքների, Արթուր Ղազինյանը՝ ամեն ինչի, Արմեն Աշոտյանը՝ կոռուպցիայի, ու այս բոլորը միասին՝ բարոյականության: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   758 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ