Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը գրել է, որ Լվովյան փողոցում նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն։
«Լվովյան փողոցում առկա խնդրի հետ կապված այսօր հանդիպել եմ բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու դիտարկումները:
Նշված փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն: Մենք ընդլայնված կազմով ևս մի քանի քննարկում կունենանք՝ հետագա գործողությունների հետ կապված»:
«ՉԻ». Մալադեց: Իսկ դժվա՞ր էր Լվովյան փողոցի բնակիչների հետ հանդիպել մինչև ապամոնտաժման աշխատանքներ սկսելը:
Մի հատ իրենց տեղեկացնեիք, թե ինչ եք մտադիր անել, լսեիք նրանց կարծիքները, մտածեիք... մտածելու պահը դժվար է:
Սկսում են ապամոնտաժել, հետո զարմացած տեսքով. վայ, այստեղ ապրողներ կա՞ն, ինչպիսի անակնկալ: Չգիտեինք: Փողոցո՞ւմ են հայտնվելու, բա մեզ բան չեն ասել: Ափսոս:
Խորհուրդ կտանք սրանից հետո ծառը կտրելիս ստուգել՝ արդյո՞ք այդ ծառի վրա նստած չեք: