...

Դո՛ւք, որ ուզում եք աշխարքին խաբել

Դո՛ւք, որ ուզում եք աշխարքին խաբել

Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ... /Հ.Թ./
!!!Ուշադրություն
Հովհ. Թումանյանի մտքերից մեջբերումներ անելը կամ համարձակությունը նրա մասին խոսելու Հայաստանի սահմաններից դուրս համարվում է աններելի քայլ և արժանանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից պատժի՝ աշխատանքից հեռացում (և կամ մեծահոգաբար հորդորել սեփական դիմումի համաձայն հեռացում)»: 

«ՉԻ». Էս չլինի՞ Հայաստանում վերագործարկվել է Գլավլիտը: Կամ էլ ստեղծվել է կառավարությանն առընթեր «Հայգրակկրակ» ՊՈԱԿ-ը: 

Երևի դպրոցներում, բուհերում արդեն ցենզորներ են ուղարկում՝ մի հատ ստուգեն, թե ով ինչ բանաստեղծություն է արտասանում, երբ, ում մասին, ինչ առոգանությամբ: Հետո զեկուցում են, թե ով է հատել իշխանության սահմանած կարմիր գծերը:

Իսկ արտասահմանում Հովհաննես Թումանյանից մեջբերումներ անելը, իհարկե, աններելի արարք է: Հետաքրքիր է, թե ինչ է ասել թանգարանի տնօրենը: Թումանյանի որ խոսքերն է արտասանել: 

Բացառված չէ, որ այս տողերը.

Դո՛ւք, որ ուզում եք աշխարքին խաբել,
Եվ դատաստանի առաջ դողալով
Գիտեք կեղծավոր արտասուք թափել
Չարությամբ լեցուն, հանցավոր սրտով: 

Եթե սա է արտասանել, ապա առանձնակի դաժանության հանցանք է: Այստեղ բանը կարող է միայն գործից հանելով չավարտվել: Մի խոսքով հեռու մնացեք Թումանյանից, գիր սիրեք, ղալամ սիրեք: Կամ գոնե Ռուբեն Հախվերդյան կարդացեք.

Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր, 
Արդյոք նո՞ւյնն ես մնացել,
Նիհարե՞լ ես դու, թե՞ լցվել 
Ու հետույքդ հաստացրել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4194 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ