...

Գոնե Ռուբեն Հախվերդյանին հանգիստ թողնեին

Գոնե Ռուբեն Հախվերդյանին հանգիստ թողնեին

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հայտնել է, որ «Երևանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է Ռուբեն Հախվերդյանը. «Ազնիվ, անկեղծ, արդար։ Սովորական հանճար։ Իսկական Երևանցի։ Իսկական Քաղաքացի։ Իսկական եվրոպացի։ Ազգի սերուցք»:

ՉԻ.- Երկու օր առաջ էինք գրել, թե ինչպես էր սեփական PR-ի համար Դաշնակցությունը 1991թ. նախագահական ընտրություններում զոռով առաջադրել Սոս Սարգսյանի թեկնածությունը: Զոռով, որովհետև իրենց շարքերում մարդ չունեին, որին արժանի համարեին նման ղեկավար պաշտոնի համար: 

Հիմա էլ սրանք: Գոնե ուրիշ մեկին առաջադրեին, խնայեին Ռուբեն Հախվերդյանին: Մարդը տարիքն առած է, առողջական խնդիրներ ունի, թողեք, հանգիստ ապրի: 

Մեզ կարող են հակադարձել. բա լավ է՞ր, որ Հայկ Մարությանին էին քաղաքապետ դարձրել, ինչո՞վ է Ռուբեն Հախվերդյանը նրանից պակաս: Ճիշտ հարցադրում է. պարզապես Հայկ Մարությանը նախ ավելի երիտասարդ էր, հետո բազմաթիվ նախագծեր է ղեկավարել, կազմակերպչական որոշակի ջիղ ուներ: Մի բան, որը չունի Ռուբեն Հախվերդյանը: Մեր Ռուբեն Հախվերդյանը, որը մեծ ավանդ է ունեցել հայկական մշակույթում: Այստեղ հարց չկա: 

Երևանի քաղաքապետի ընտրություններ չեն լինելու, այլ՝ մշակութային բաժնի պետի:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ