...

680 հազ. մարդու անասուն համարող ինֆուզորիա

680 հազ. մարդու անասուն համարող ինֆուզորիա

«Հայաստան» դաշինքի և ՀՅԴ անդամ Էդիկ Անդրեասյանը գրել է. «2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները կամ կեղծված են, կամ այդ օրը Հայաստանում գտնվել է մոտ 680 հազար գլուխ անասուն, որ ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին»:

«ՉԻ». Նորմալ է, ժողովուրդ ջան: Իսկ ուրիշ ի՞նչ էիք սպասում քոչարյանա-դաշնակցականներից: 10 տարի Քոչարյանն ու իր հաճախորդ դաշնակները ժողովրդին հենց որպես անասուն էին վերաբերվում: Այո, անասուն, որին կարելի է հանգիստ ուղարկել երիտթուրքերի սպանդանոց՝ մի քանի մանդատի դիմաց, կարելի է Հայաստանն ու Արցախը վաճառքի առարկա դարձնել՝ ժողովրդին նորից սպանդանոցի ճանապարհին դնելով: Ու նորից՝ մի քանի պաշտոնի ու մանդատի դիմաց:

680 հազար մարդու այս դաշնակը անասուն է համարում: Մեզ թվում է, որ դաշնակների ամբողջ էությունը այս արտահայտության մեջ է խտացված: 

Բայց ամենաբոմբը սա չի. երկու օր առաջ Էդիկ Անդրեասյանը իր էջում է տեղադրել Ռուբեն Հախվերդյանի խոսքը. «Ռոբերտ Քոչարյան ընտրողները հազվագյուտ կենդանիներ են»: 

Հախվերդյանի այս խոսքը դրել է ու գրել. «Ամենահազվագյուտ կենդանին դու ես՝ տձև ինֆուզորիա...»: Այսինքն՝ Ռուբեն Հախվերդյանին տձև ինֆուզորիա է համարում, որ Քոչարյանի էլեկտորատի մասին այդպես է արտահայտվել, ու բռնում, հետո նույն բանն ասում է Փաշինյանի էլեկտորատի մասին:

Ոչինչ, չէ՞, որ տձև ինֆուզորիա համարվի նաև 680 հազ. քաղաքացու անասուն ասողը: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2257 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ