Էդիկ Անդրեասյան. Կենդանակերպի նշանը՝ Բեղլու
Այս շաբաթը հագեցած կլինի հարձակողական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կպահանջեք, որ Ղազախստան ուղարկվող հայկական գումարտակում առանձին ընդգրկվի նաև «Նաիրի Հունանյան» հակաահաբեկչական ջոկատը:
Երեքշաբթի օրը կառաջարկեք մարտի 1-ը դարձնել տոնական և ոչ աշխատանքային օր՝ որպես իշխանության հավերժացման խորհրդանիշ:
Չորեքշաբթի օրը հոդված կգրեք. «ՀՅԴ-ի դերը ալբանական մշակույթի տարածման սուրբ գործում»:
Հինգշաբթի օրը Ռուսաստանի դեսպանը կհանդիպի Առաջին նախագահի հետ. կատաղության նոպաներ, մազերի ինքնափետրում, կամրջից գցվելու մտադրություններ:
Ուրբաթ օրը կոալիցիոն հանդիպում Ռոբերտ Քոչարյանի հետ՝ Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան Նիկոլի վրա բարդելու հարցով. ֆինանսական գործերի կարգավորում, նոր ապառիկի ձևակերպում:
Շաբաթ-կիրակի օրերին մասնակցեք «Վարձկանները 21-րդ դարում» ընդհատակյա սեմինարին. աստղերն այնտեղ չեն երևում: