...

Ճշտով տղերքի ժամանակը

Ճշտով տղերքի ժամանակը

Նվաստացածների անարժանապատիվ պետությունը

Ժամանակին, երբ Չեմբերլենը Հիտլերի հետ ստորագրեց հայտնի «Մյունխենյան պակտը», Բրիտանիա վերադառնալով, հենց օդանավակայանում հայտարարեց. «Ես մեր սերունդներին խաղաղություն բերեցի»:

Չերչիլը դրան պատասխանեց. «Անգլիան ընտրություն ուներ անարժանապատվության և պատերազմի միջև: Դուք ընտրեցիք անարժանապատվությունը և կստանաք պատերազմ»:

Մենք էլ էինք ժամանակին կանգնած ընտրության առջև. արժանապատիվ խաղաղության և պատերազմի միջև: 20 տարի շարունակ մերժվեց ու քարկոծվեց արժանապատիվ խաղաղությունը, ընտրեցինք պատերազմը և ստացանք անարժանապատվություն: 

Ու հիմա, երբ տեսնում ես, թե ոնց են այս անարժանապատվության ճարտարապետերերը շարունակում նույն անարժանապատիվ վարքագիծը, կարելի է պարզապես խելագարվել: Իշխանությունն ու ընդդիմությունն իրար հետ կռիվ են տալիս, թե իրենցից ով է ավելի անարժանապատիվ: Ընդ որում, երկուսն էլ հայրենասերի պոզա ընդունած, խրոխտ տեսքով, թե հատկապես մենք ճիշտ էինք, սաղ ձեր ղալաթներն էին... Ամոթի ու արժանապատվության իսպառ բացակայություն: Ու իրենց էությամբ էլ պետությունն է: Անարժանապատիվ, նվաստացած պետություն: Ավելի ճիշտ՝ պետության փշրանքներ: 

Մի հատ դաշնակ կա՝ Էդիկ Անդրեասյան, էն որ Քոչարյան ասելիս՝ ծնկները ծալվում են, ասում է՝ «Մարտի 1-ն էլ եք դուք արել, հոկտեմբերի 27-ն էլ, Արցախն էլ եք դուք դուրս թողել բանակցություններից»: Այս իշխանություններին է ասում: Սրանք, որ մի անգամ Հայաստանին նվաստացում և զրկանքներ բերեցին, անարժանապատիվ «հերոսությունների» սկիզբը դրեցին, հիմա իրենց անարժանապատվությունը բարդում են այս իշխանությունների վրա:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարում է, թե  ընդդիմությունը պահանջել է իր հրաժարականը: 

«Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ: Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը: Ձեր այս արարքը նշանակում է երկու բան.

Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»:

Սա էլ ձեզ՝ անարժանապատվության երկրորդ դրվագը: Նա ասում է՝ մենք ենք ճիշտ արել, սրանք էլ ասում են՝ մենք ենք ճիշտ արել: Ալենն է ասում: Այնքան ճիշտ է արել, Ռուսաստանի արտգործնախարությունը իր հասցեին նվաստացուցիչ հայտարարություն արեց, Մարիա Զախարովան էլ կայֆավատ եղավ: Բայց ամեն ինչ ճիշտ է արել: 

Բա որ ամեն ինչ ճիշտ եք արել, ինչի՞ ենք այս վիճակում: Ինչի՞ պատերազմը չի ավարտվում, ինչի՞ ենք ամեն օր զոհեր ունենում: Ինչի՞ վիրավոր զինվորին անգամ չեք կարողանում Երևան հասցնել: Եթե ամեն ինչ ճիշտ էիք արել, այս հարցերը տալու իմաստ չէր լինի: 

Վճռորոշ պահերին թռնելը սովորել են

Իմիջիայլոց, երբ Ալեն Սիմոնյանը նեղսրտում է, թե Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, մինչդեռ ընդդիմությունն իր հրաժարականն է պահանջում, սա պետք է պարզաբանել: Որ մեր այս դաշնակցա-քոչարյանական ընդդիմությունը նման խասյաթ ունի, երբ պետության համար բախտորոշ ժամանակներում թիկունքից հարվածում է օրվա իշխանությանը, դա մենք գիտենք դեռևս 1990-ականներից: 
Բայց որ Ալենը նեղսրտում է, հարց տանք. իսկ դուք պետության համար վճռորոշ պահերին կանգնե՞լ եք իշխանությունների կողքին, կամ ի՞նչ եք արել՝ պետության շահերի համար, մի կողմ դնելով ձեր նեղ-կուսակցական շահերը: Ոնց որ թե՝ ոչ մի բան: Երբ 2016-17-ին Հայաստանի համար վճռորոշ պահ էր, Սերժ Սարգսյանը ղարաբաղյան բանակցություններում նեղ վիճակում էր հայտնվել, մենակ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան աջակցության ձեռք մեկնեց: Իսկ դուք ի՞նչ եք արել. գնացել, Խորենացի փողոցում Սերժին դավաճան էիք հայտարարում ու նրան աջակցության ձեռք մեկնողներին: Հրաժարականն էիք պահանջում: Բա դա էլ ասեք: Դե հիմա կերեք ձեր եփած ճաշը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5270 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ