...

Դրսում ցուրտ է, որովհետև ձյուն է գալիս

Դրսում ցուրտ է, որովհետև ձյուն է գալիս

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ «Բանակում մահերի հիմնական պատճառը քրեական տարրերի առկայությունն է»:

«ՉԻ». Սա դարի բացահայտումն է: Ո՞վ կպատկերացներ նման բան: Մինչև հիմա մենք կարծում էինք, որ բանակում մահերի հիմնական պատճառը վատ եղանակն է, կորոնավիրուսը, «Տապասիայի» սերիալի ավարտը, բայց ոչ, պարզվում է՝ քրեական տարրերն են:

Միայն վերջին երկու շաբաթում խաղաղ պայմաններում 7 զոհ ենք ունեցել, տարին նոր է սկսել, մոտ՝ 20 զոհ, ու իմաստունի կեցվածքով նման մանկամիտ դատողություններ անելու փոխարեն վաղուց պետք է բանակում այնպիսի բարեփոխումներ իրականացվեին, որը կբացառեր «բլատնոյ» զորամասերի առկայությունը, ինչպես վերջերս պարզվեց, կար՝ օրինակ, Արցախում, ու եթե այդ զորամասում զինվորը ինքնասպանություն չգործեր, նրա հարազատներն էլ Երևան-Էջմիածին ճանապարհը չփակեին, այդ մասին երբեք չէինք իմանա: 

Պետք էր վաղուց ռազմական օմբուդսմենի ինստիտուտը մտցնել, որը կլիներ հանրության և իշխանությունների աչքն ու ականջը զորամասերում: Ու այսպես բազմաթիվ հարցեր:
Եթե կան քրեական տարրեր, ուրեմն՝ կան նաև դրանց դեմ պայքարելու բազմաթիվ մեխանիզմներ: Եթե դրանք չեն արվել, քրեական տարրն այստեղ ի՞նչ կապ ունի:

«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1691 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ