...

Իսկ իրողությունն այլ է

Իսկ իրողությունն այլ է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի և բանակի մի շարք գեներալների հայտարարությունը, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասել է.

«Ես շատ բացասական կարծիք ունեմ՝ այդ հայտարարության հետ կապված։ Այդ գեներալները բանակը չեն։ Բանակը պետական ինստիտուտն է, իսկ գեներալները՝ պաշտոնյաներ, առանց այդ գեներալների էլ բանակը կա ու կլինի։ Բանակը Փաշինյանի կողքին է»:

«ՉԻ». Սա նույնն է, թե ասենք՝ պատգամավորները դեռ խորհրդարանը չեն: Խորհրդարանը պետական ինստիտուտն է, իսկ պատգամավորները՝ պաշտոնյաներ, առանց այդ պատգամավորների խորհրդարանը կա ու կլինի: Խորհրդարանը Փաշինյանի կողքին է:

Չի ստացվում: Գլխավոր շտաբի պետն ու գեներալները ներկայացնում են մեր բանակը: Ինչքան էլ բանակը համարվի պետական ինստիտուտ, մեկ է՝ այդ ինստիտուտները պետք է կառավարվեն, պետք է ղեկավարներ ունենան: Եթե այդ բանակի ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ուրեմն՝ բանակը Նիկոլ Փաշինյանի կողքին չէ: Եթե կողքին է, ապա ինչպե՞ս պետք է դա արտահայտվի:

Մենք չենք քննարկում Օնիկ Գասպարյանի և այդ գեներալների կեցվածքը, այն, որ նրանք բանակը ներքաշել են ներքաղաքական հարցերի մեջ: Դա առանձին թեմա է, բացառված չէ, որ Օնիկ Գասպարյանն իսկապես ինչ-որ ուժերի պատվեր է կատարում: Բայց փաստ է, որ այս պահին Զինված Ուժերը իշխանության դեմ են դուրս եկել:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   731 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ