...

Վրան էլ կողպեք դրեք

Վրան էլ կողպեք դրեք

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով բանակում առկա իրավիճակին, ասել է. «Պետք էլ չի խոսել այդ մասին, բանակն այն ոլորտն է, որտեղ ինչքան փակ ու գաղտնի, այնքան լավ»:

«ՉԻ». Հասկացանք: Այսինքն՝ այս տարի բանակում այլևս ոչ ոք չի զոհվելու, սպանվելու, ինքնասպանվելու: Օրերս մի զինակոչիկ, որը սրտի հետ կապված խնդիր էր ունեցել, որին պետք է ազատեին ծառայությունից, բայց չէին ազատել, մահացել էր: Սրանից հետո էլ ոչ ոք չի մահանա, ու հիվանդ, սրտի կամ առողջական այլ խնդիրներ ունեցող տղաներին բանակ չեն տանի:

Բա լավ չի՞: Փակ ու գաղտնի կլինի, ու եթե նույնիսկ բանակում վատ բան լինի, չենք իմանա: Իսկ որ չիմանանք, կմտածենք, որ ամեն ինչ լավ է: Իսկ որ ամեն ինչ լավ է, ուրեմն կմտածենք, որ հզոր բանակ ունենք, եթե ոչ մի ՉՊ չի լինում: 

Ուրեմն, պայմանավորվեցինք. ինչքան փակ ու գաղտնի, այնքան քիչ խնդիրներ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   357 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ