...

Էդ ո՞ւմ արևին բան ասիր

Էդ ո՞ւմ արևին բան ասիր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ասել է. «Կոռեկտ արտահայտվեք այն քաղաքական ուժի ղեկավարի մասին, ում շվաքի ներքո բազմել եք այստեղ»:

«ՉԻ». Մինչև Միքայել Մինասյանը եղունգները կրծելով դարդ կանի, թե ոնց ստացվեց, որ ԼՀԿ-ն հայտնվեց ուրիշի շվաքի ներքո, մենք առաջարկում ենք Հայաստանում հյուսիսկորեական քաղաքական համակարգի որոշ էլեմենտներ ներդնել:

Դե, եթե Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի շվաքի ներքո է բազմել խորհրդարանում, նշանակում է, Փաշինյանը արեգակին բնորոշ որոշ հատկանիշներ ունի: Այդպիսի հատկանիշներ մեկ էլ Կիմ Չեն Ընը ունի:

Հյուսիսկորեացի առաջնորդը տասնյակ տիտղոսներ ունի, որոնցից են՝ «Արևի ուղղորդող ճառագայթ», «Կոմունիստական ապագայի արեգակ», «Կորեայի վառ արև», «Ազգի արեգակ», «Կյանքի արեգակ», «21-րդ դարի վառ արեգակ»... էլի կան, բայց այսքանը բավարար է: 

Այնպես որ, Էդմոն Մարուքյանը թող շատ չթպրտա ու հիշի, որ ինքը պետք է կոռեկտ արտահայտվի «21-րդ դարի վառ արեգակի» հասցեին: Հակառակ դեպքում ինքը ոչ թե Նիկոլին է վիրավորում, այլ մեր ճառագայթին: Ամոթ, հազար ամոթ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   938 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ