Երեկ վերջապես լավ լուրեր ստացվեցին ռազմաճակատից. ինչպես հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մոտ 6 րոպե հզոր քարոզչական հրետակոծության է ենթարկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պաշտպանական գծերը, որի պատճառով խմբակցության գլխավոր հրամանատար Էդմոն Մարուքյանը գլխովին ջախջախվել է, իսկ ԼՀԿ-ի շարքերում կատարյալ խուճապ է տիրում:
Շատ լավ է, որ իշխող կուսակցության հարձակողական պոտենցիալը պահպանվել է, և նրանք դեռ կարողանում են թշնամիներին ջախջախել:
«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021