...

Ստոպ-կադր

Ստոպ-կադր

Օրերս բողոքի ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանության և ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի միջև բախում էր եղել, որից հետո մեր դաշնակ ընկերը վազքի համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Ուսեյն Բոլտի ցուցանիշը:

Բայց դա չէ էականը: Իշխան Սաղաթելյանի շրթունքից մի պուտ արյուն էր թափել, այնպիսի աղմուկ էին բարձրացրել, որ Լուիս Սուարեսն իր ամենավառ սիմուլյացիաներում չէր կարող ցուցադրել: 

Ուղղակի Իշխան Սաղաթելյանը դեռ ջահել է, տեղյակ չէ, որ եթե իր հետ վարվեին այնպես, ինչպես 2003, 2004, 2008 թվականներին քոչարյանական վարչախումբն էր վարվում մարդկանց հետ, վազելու ունակությունը կկորցներ ոտ ու գլուխը ջարդված լինելու պատճառով:

«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1349 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ