...

Էն ի՞նչ չագուճ-մագուճ էիք ասում

Էն ի՞նչ չագուճ-մագուճ էիք ասում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանին արդարացնելու մասին դատավճիռ է կայացրել։ 

Արամ Հարությունյանը հայտարարել էր հետևյալը. «Եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ (Նիկոլ Փաշինյանին,- խմբ.) շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»։ Այս խոսքերի համար Արամ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։

Ըստ դատավճռի՝ Արամ Հարությունյանի ելույթը չի կարող համարվել բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր, և որպես այդպիսին՝ նաև ատելության խոսք, որովհետև Արամ Հարությունյանը ելույթ է ունեցել որպես քաղաքական դերակատար և ընդդիմադիր քաղաքական կուսակցության նախագահ՝ ներկայացնելով իր կուսակցության հայացքները՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հանրային նշանակության քաղաքական հարցերի վերաբերյալ, հետևաբար գտնվել է ազատ խոսքի պաշտպանության ներքո:

«ՉԻ». Դատավճռի այս վերջին հատվածը սպանում է: Այսինքն, եթե մարդը քաղաքականությամբ է զբաղվում և ընդդիմադիր քաղաքական կուսակցության նախագահ է, ապա ինչ ուզի՝ կարող է ասել: Կարող է սպանելու, կախելու, վառելու, շենքեր գրավելու, պայթեցնելու կոչեր էլ անել: Բա ոնց: Ազատ խոսքի պաշտպանության ներքո է գտնվում, իր համոզմունքներն է արտահայտում:

Բայց ամենաուշագրավն այն է, որ այս դատավճիռը կայացրած դատավորը նախկին դաշնակցական (կամ՝ ներկա, չգիտենք, սրանց մոտ անդամության սառեցում, տաքացում պրոցեսները ինչ վիճակում են) Կիմ Բալայանի որդին է՝ Դավիթ Բալայանը: Քանի ՍԴ անդամ է եղել Կիմ Բալայանը, ժամանակ չի կորցրել, լավ էլ տեղը տեղին տղաների գործերը դասավորել է: Երևի դատավորի գործի տեղավորելուց առաջ ասել է. «Դավ ջան, բալա ջան, հիշի, եթե մեկը Հայաստանում Թեհլերյանի գործը կրկնի, կամ սպառնա, որ երկրի ղեկավարին պետք է շանսատակ անել, հանկարծ չդատես, կարդարացնես, Սողոմոնը հավատավոր դաշնակ էր, որ դատես, դրանով Դաշնակցությանը ոտը կտրորես»: 

Տղան էլ երևի ասել է. «Հարց չկա, հեր ջան: Պրոբլեմ չունեք: Չոտկի գիտեմ՝ ում կարելի է բռնության կոչերի համար դատել, ում՝ ոչ»: 

Դե, եթե շանսատակ անելու կոչի համար մարդու չեն դատում, ապա այն դաշնակներին, ովքեր ընտրարշավի օրերին հրապարակավ հայտարարում էին, որ Նիկոլին ընտրողը բ*-ի տղա է, նրանց հանդեպ ընդհանրապես քրեական գործ հարուցելը ամոթ բան է:

Իսկ չագուճի մասին հայտարարող Նիկոլին ասենք, որ այդ չագուճն առայժմ Դավիթ Բալայանի մոտ է: 

Բայց իշխանությունները թող շատ չվհատվեն. այս նույն դատարանը և հետաքննչական մարմինները նույն ձևով էլ արդարացնելու են Նիկոլ Փաշինյանին և նրա «սվիտային», որոնք հրապարակավ հայտարարում էին ընդդիմությանը շինելու, պատերին ծեփելու, մեխելու, չագուճով բամփելու մասին: Այնպես որ՝ իրար շինելու և շանսատակ անելու պրոցեսներին հանգիստ վերաբերվեք: Շուտով միասին աշխատելու եք խորհրդարանում, այնտեղ շարունակեք ձեր «բանավեճը»: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1053 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ