...

Պատուհանըդ բաց արա՝ մտնեմ ՍԴ

Պատուհանըդ բաց արա՝ մտնեմ ՍԴ

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Բալայանը հայտարարել է, թե ժողովուրդը պետք է որոշի՝ մեզ պե՞տք է Սահմանադրություն, թե՞ պետք չէ։

Սա այն նույն Դավիթ Բալայանն է, որը փորձում էր պատուհանով մտնել իր աշխատասենյակ, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով մի խումբ հպարտ քաղաքացիներ շրջափակել էին դատարանները։ Բայց խնդիրը դա չէ։ Հետաքրքիր է՝ նրա կարծիքով ժողովուրդը միայն Սահմանադրություն ունենալ-չունենալու հա՞րցը կարող է որոշել։ Իսկ ինչո՞ւ չի կարող որոշել, օրինակ, որ Հայաստանում պիտի բոլոր տեսակի հարկերը վերացվեն, հարկայինն էլ լուծարվի, իսկ շենքը վաճառվի, ու «ողջ հասույթն» էլ ուղղվի ՀՀ հպարտ քաղաքացիներին շաուրմա հյուրասիրելու գործընթացին։ Թե՞ Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանին խանգարում է, իսկ հարկայինը՝ ոչ։

Ամեն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին հենց պրն Բալայանի նման դատավորներ են պետք։ Որ իր ցանկացած մտասևեռում ներկայացնի որպես «ժողովրդի որոշում»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   419 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ