...

Եռակողմ համաձայնագի՞ր է կնքվել

Եռակողմ համաձայնագի՞ր է կնքվել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ հոկտեմբերի 1-ից անձը պետք է 2 շաբաթը մեկ անգամ հավաստի իր՝ վարակակիր չլինելու փաստը, իսկ դա արվում է ՊՇՌ թեստի բացասական պատասխանով: Ամեն ինչ արվում է Սահմանադրության, օրենքների շրջանակում:

Նախարարը նաև ընդգծել է. «Օրենքը չի կարող վերաբերել քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին»:

«ՉԻ». Չգիտենք՝ ով ոնց, բայց նախարարի այս խոսքերը կարդալիս անմիջապես մեր մտքին եկավ «Անասնաֆերման»: Մեկը մեկին այնտեղից է սյուժեն վերցրած: Նախարարն ասում է՝ ամեն ինչ արվում է Սահմանադրության, օրենքների շրջանակում, բայց օրենքը չի կարող վերաբերել քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին:

«Անասնաֆերմայում» էլ «նախարարներն» ասում էին՝ բոլորն օրենքի առջև հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են:

Հիմա մենք անասնաֆերմայի ժամանակաշրջան թևակոխեցինք. ՀՀ Սահմանադրությամբ բոլորն օրենքի առջև հավասար են, բայց քաղաքական պաշտոններ զբաղեցնողներն ավելի հավասար են: Էս էլ տեսանք:

Էդ ի՞նչ հակահամաճարակային պայքար է, եթե պետական կառույցների աշխատակիցներին պարտադրում են ամիսը երկու անգամ թեստ հանձնել, իսկ քաղաքական պաշտոնյաներին այդ պարտավորությունից ազատում: Թե՞ կորոնավիրուսի հետ եռակողմ համաձայնագիր է կնքվել, համաձայն որի՝ վիրուսի հարուցիչները զերծ են մնալու պաշտոնյաներին վարակելուց: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2323 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ