...

Ասենք՝ ինչ անեք, և հարցը կլուծվի

Ասենք՝ ինչ անեք, և հարցը կլուծվի

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսին և համավարակով պայմանավորված հայաստանյան իրավիճակին, ասել է. «Մենք հետաքրքիր գործիքակազմ ենք մտածել պատվաստման ցուցանիշը բարձրացնելու համար և ուշադրությունը դեպի մշակույթ ենք ուղղել, շուտով պատվաստվողները վիճակահանության միջոցով կունենան թատրոնների, օպերաների տոմսեր»:

«ՉԻ». Թե ասա՝ էդ ո՞վ է թատրոնի ձրի տոմսի համար գնալու պատվաստման: Էն էլ՝ այսօրվա թատրոնի: Բալամ, թատրոնով տուն չես պահի ու մարդկանց չես շահագրգռի:

Իսկ եթե ցանկանում եք պատվաստվողների թիվն ավելացնել, ավելի հետաքրքիր բաներ առաջարկեք: Օրինակ՝ եթե հայտարարեք, որ պատվաստվողները իրավունք կունենան 30 տոկոս զեղչով կես տարի բենզին գնել բենզալցակայաններից, գազ՝ գազալցակայաններից, մի շաբաթում ինչքան վարորդ, «Օպելի» շոֆեր, «Յանդեքս» կա, միանգամից կպատվաստվեն: Մի 100 հազար հոգու հարց կլուծեք: 

Բա որ վիճակահանության միջոցով Հայաստան-Գերմանիա խաղի տոմսեր խոստանաք. հաշվեք, որ արդեն 150 հազար հոգի պատվաստվել է: Մանավանդ, որ սպորտն ինքնին մշակույթ է, պատահական չէ, որ նախարարությունը կոչվում է Սպորտի և մշակույթի: 

Եվ վերջապես, պատվաստվողներին կարելի է Սևանի ափին «դոմիկ» կամ մանղալով, բանով տաղավար խոստանալ: Վերջ, բոլորը կպաստվաստվեն: Տուրիզմն այսօր մեր ամենամեծ մշակույթն է: Արեք, էլի, հո ամեն ինչ մենք չե՞նք ասելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   835 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ