...

Քիս... մյաու, Քիս... մյաու

Քիս... մյաու, Քիս... մյաու

Վասնեցովը մի հատ նկար ունի՝ «Երեք դյուցազուններ», Տրետյակովսկիում է: Երեկվա կինոն նայելուց էս երեք դյուցազուններին հիշեցինք, երբ երեք հայոց դյուցազնուհիները մտել էին նախարարի կաբինետ: 

Չնայած՝ «աբիդնի» է, էլի: Դրանցը նայում ես՝ Իլյա Մուրոմեց, Ալյոշա Պոպովիչ, մերը՝ Աննա, Քրիստինե, Ասպրամ: Ու մի հարց է մեզ մտատանջում. թե որ էս աղջկերքին խորհրդարան էիք բերել, որ նման ակցիաներ անեն, գոնե 90-60-90 չափերին մոտ կանգնածների բերեիք, թոփ-մոդելների, որ հայ կնոջ բրենդը նման կինոներում «ռասկրուտկա» անեին, որ նայելուց աշխարհը գոնե էսթետիկական հաճույք ստանար: Թե չէ.... ա դե լավ, է... մի խոսեցրեք:

Բայց ամենաուժեղը էն պահն էր, երբ Անահիտ Ավանեսյանը Ասպրամ Կրպեյանին հարցրեց. դու՞ք էլ եք պատգամավոր։ 

Ասպրամի պատասխանը մեզ զգետնեց հատակին: Ասաց՝ որ ԱԺ նիստերը նայեիք, կիմանայիք։ 

Այ բալամ, մինչև հիմա խորհրդարանի նիստերին ոչ թե դու ես մասնակցել, այլ քո թիկունքը: Մեջքով շրջված ես նստում դահլիճում, քեզ որտեղի՞ց ճանաչեն: 

Մի բան էլ. ընդդիմությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից լսել ենք, որ դաշնակները Քրիստինե Վարդանյանին այսպես ակտիվ առաջ են բրդում, ակցիաների առաջին շարք են կանգնեցնում, եթեր են տալիս, լայվ, մայվ... որպես հակակշիռ Լոսի Քիսոյին: Յանի, որ Երևանի Քիսոն չեզոքացնի Լոսի Քիսոյին: Մենք չենք հավատում այս չարամիտ աղբյուրներին: Էս աշխարհում մենակ մի հատ հայ Քիսո կա, և այդ մեկը.. չէ, սխալվում եք, Ագիլերան չի, թեկուզ Արա Պապյանը նեղանա էլ, բայց Օրբակայտեն է: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ