...

Քեզ ո՞վ շպրտեց

Քեզ ո՞վ շպրտեց

Խորհրդարանում վիճաբանության ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, հայտարարել է, թե «մարդը սեփական փորձով էր կիսվում», ինչին ի պատասխան Աննա Մկրտչյանն ասել է. «այ տխմար»: Ալեն Սիմոնյանն էլ հակադարձել է. «Տխմարը դու ես, այ չինական...Հանգստացի մի հատ... Ամեն մեկին բերում, ստեղ շպրտում են...»:

«ՉԻ». Դե, արդեն գիտեք, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այս իշխանությունները փչացրել են: Իրանի հետ էլ լուրջ խնդիրներ ունեն: Ադրբեջանի ու Թուրքիայի մասով լռում ենք, բայց հիմա էլ կարող է Չինաստանի հետ պրոբլեմ սարքեն:

Ալեն Սիմոնյանին պետք է հարցնել, թե ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր՝ այ չինական: Այսինքն՝ չինականը վիրավորա՞նք է: Հիմա որ չինացիները պարզաբանում պահանջեն, ի՞նչ է ասելու: Խորհրդարանի ղեկավարի մակարդակով է չինացիներին պիտակավորում:

Ահա այսպես է լինում, երբ ամեն մեկին բերում, խորհրդարան են շպրտում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   563 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ