...

Անձնական բուժանձնակազմ կցեք Ալենին

Անձնական բուժանձնակազմ կցեք Ալենին

ԱԺ լիագումար նիստում «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչ պայմաններում են պահել հայ ռազմագերիներին Ադրբեջանում՝ հենվելով ՄԻՊ զեկույցի վրա:

Ի պատասխան խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. «Ես չհասկացա, թե այդ հնարած տեսարաններն ինչի էր պետք ԱԺ-ում հնչեցնել»։ 

«ՉԻ». Մեզ թվում է՝ Ալեն Սիմոնյանին ոչ թե անձնական բժիշկ է պետք, այլ անձնական բուժանձնակազմ, որտեղ կլինեն նաև հոգեբաններ, հոգեբույժներ: Ամեն վայրկյան այդ բուժանձնակազմը պետք է հետևի մեր վսեմաշուք խոսնակի առողջությանը, նրա հոգեկան աշխարհին, խոսքին: 

Հետը պետք է նաև հատուկ աշխատանք տանեն, հոգեբանորեն պատրաստեն նրան, որ իրական կարող են լինել ոչ միայն Հունաստանի կայֆերի տեսարանները, այլ նաև հայ ռազմագերիներին խոշտանգելու, ծանր պայմաններում պահելու տեսարանները: 

Հիմա մարդու մոտ կարող է խնդիրներ կան, գուցե մոտը հալյուցինացիաներ են առաջանում, բաներ կան, որ տեսնում է, բայց չի հավատում, մտածում է՝ հնարած է, բաներ էլ կան, որ չի տեսնում, բայց հավատում է, մտածում է, որ իրական են: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   953 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ