...

Երես տվեցին, աստառ ուզեց

Երես տվեցին, աստառ ուզեց

«Եթե Սերժ Սարգսյանը զենք չի գնել, ապա ինչո՞վ եք հիմա կռվում»,- հայտարարել է Շուշան Պետրոսյանը:

«ՉԻ». Շուշան Պետրոսյանի համար է ասված՝ երես տվեցին, աստառ ուզեց: Նրա կատարմամբ երգը շատ ջերմ ընդունվեց հասարակության կողմից, և նրան թվաց, թե կարող է կրկին քաղաքական օրակարգեր սպասարկելով և իր կուռքերին բարձրացնելով զբաղվել:

Պարզապես նա օգտվում է ռազմական գաղտնիք պարունակող ինֆորմացիայի չբացահայտման հանգամանքից և իր համար շահեկան պնդում անում: Քառասուն օր է, ինչ աննախադեպ պատերազմ է ընթանում, կրակի խտությունը չտեսնված է: Եվ եթե մնայինք Սերժ Սարգսյանի օրոք գնված զենքերի հույսին, ապա վաղուց պետք է պարսատիկներով կռվեինք: Հակառակի նման Սերժի «Իսքանդյարն» էլ դեռ չի կրակել, որ աչքներս մտցնեք:

Ասել, թե Սերժ Սարգսյանն ընդհանրապես զենք չի գնել, սխալ և սուտ կլինի: Բայց դրա կողքին նաև գնել են «Մոցարտ» գործարանը, դղյակներ Եվրոպայում, բիզնեսներ Աֆրիկայում և այլուր:

Օրինակ՝ որքա՞ն զենք կարելի էր գնել մարդամեկի Լոս-Անջելեսում իրականացրած շինարարական բումի փոխարեն:

Այնպես որ՝ շարունակեք երգել, դա ձեզ մոտ անհամեմատ ավելի լավ է ստացվում, քան զենքի վերաբերյալ հաշվարկները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4561 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ