...

Գագիկ Ծառուկյանը նեղանալու տեղ ունի

Գագիկ Ծառուկյանը նեղանալու տեղ ունի

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի հրավառության դեպքով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը տուգանվել է 100 հազար դրամով:

«ՉԻ». Օրինակ, մենք Գագիկ Ծառուկյանի փոխարեն կնեղանայինք: Մարդն այդքան փող է ծախսել հարսանիքին, հարյուրավոր միլիոններ, իսկ հիմա բերել, ինչ-որ մանր-մունր 100 հազար դրամով տուգանում են: Բասկովը իմանա, ուշքը կգնա:

Պետք էր հարսանիքի ծավալներին համարժեք տուգանել, ասենք՝ 100 հազար դոլար: Խի Ծառուկյանի ձեռքը քարի տա՞կ էր, որ չվճարեր: Ընդհակառակը, հպարտությամբ կվճարեր՝ իմանալով, որ այդ գումարը գնալու է պետբյուջե և նպաստելու է հայրենիքի հզորացմանը: 

Լավ, չկա, չկա, գոնե համավարակային կանոնները խախտելու համար տուգանեք, մի չաղլիկ գումար գրեք, մարդը վճարի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   706 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ