...

Գիտենք, որ կտեղեկացնեք

Գիտենք, որ կտեղեկացնեք

«Եթե նոր փաստաթղթի ստորագրման հարց լինի, հանրությունը նախօրոք կտեղեկանա»,- Faktor.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Էմմա Պալյանը:

«ՉԻ». Բացարձակ հիմք չկա չհավատալու տիկին պատգամավորին: Այս իշխանություններն աննախադեպ թափանցիկ են, ոչ ոք հակառակը չի կարող պնդել:

Օրինակ՝ կարող էին, չէ՞, մաքսակետեր բացելու մասին չհայտնել: Հիմա, մի քանի կապանցիներ կգնային այդ ճանապարհով, կտեսնեին, որ մաքսակետեր կան, հանրությունն էլ կտեղեկանար: Բայց իշխանությունը հաշվետու է իր ժողովրդի առջև, մաքսակետերը բացելուց երկու ժամ առաջ ԱԽՔ-ին ուղարկեց Հ1, որպեսզի նախապես և առաջին ձեռքից իմանա, թե ինչ է տեղի ունենում:

Նույն կերպ, երբ կպատրաստվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համաձայնագրի ստորագրումը, ԱԳ նախարարը կգա Պետրոսին հյուր և կավետի՝ Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչելու: Ինչ սահմաններում, էական չէ:

Կամ, երբ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ պետք չէ մաքսատուրք վերցնել Ադրբեջանից Նախիջևան տեղափոխվող ավտոմեքենաների համար, չի մոռանա նաև ասել, որ ադրբեջանցիներն էլ նույնը կանեն Կապան-Գորիս ճանապարհին:

Այնպես որ՝ Էմմա Պալյանը ճիշտ է, ազնիվ է: Իմիջիայլոց, խմբակցության քարտուղարի պաշտոն է ազատվել, ի՞նչ պակաս թեկնածու է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   716 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ