...

Ընտանեկան դրամ ա

Ընտանեկան դրամ ա

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով լուրերին, թե իր եղբորն ու ամուսնուն աշխատանքի է տեղավորել խորհրդարանում, NEWS.am-ի հետ զրույցում ասել է. «Ես այսօր «Ժողովուրդ» օրաթերթից եմ իմացել, որ ամուսինս Ազգային ժողովից աշխատավարձ է ստացել ու շատ զարմացել եմ. դա սուտ է: 

Իմ ամուսինը ԱԺ-ում գրանցված է որպես հասարակական հիմունքներով իմ օգնական: Նա մեկ դրամ անգամ չի վարձատրվում, դա անգամ աշխատանքային ստաժ չի համարվում: Ինչ վերաբերում է եղբորս, նա երկար ժամանակ նաև մեր կուսակցական ընկերն է, և նա իմ օգնականը չէ, մեր գործընկեր պատգամավորի օգնականն է: Անգամ օրենքը թույլ չի տալիս, որ ընտանիքի անդամին գրանցեմ անձամբ ինձ օգնական»:

«ՉԻ». Իսկ մեզ թվում էր, թե անվճար միայն պանիրն է լինում թակարդում: Չէ, պարզվում է՝ խորհրդարանում էլ են անվճար աշխատում: Երևի մի փոր հացի դիմաց: Շատ աղքատ երկրներում ՄԱԿ-ը նույնիսկ նման ծրագիր է իրականացնում. «Սնունդ՝ աշխատանքի դիմաց»: Երևի այստեղ էլ է այդ ծրագիրն աշխատում: 

Եղբոր մասով բան չասացինք. դա մոդա է, ովքեր իշխանության են գալիս, նրանց եղբայրները շատ ակտիվ կուսակցական և գործնական կյանք են սկսում: Եղբայր կա, ասֆալտի տենդերներ է շահում, եղբայր էլ կա, խորհրդարանում է աշխատում: Ի՞նչ կա դրա մեջ:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ քպ-ական պատգամավորն ինքն իրեն հակասում է. մի կողմից ասում է, որ իր ամուսինը խորհրդարանում գրանցված է որպես իր օգնական, հետո էլ հայտարարում է, թե օրենքը թույլ չի տալիս, որ ընտանիքի անդամին գրանցի անձամբ իր օգնական: Իր իսկ խոսքերով ստացվում է, որ ամուսինը օրենքի խախտումով է իր օգնական նշանակվել: 

Ոչինչ, ջահել աղջիկ է, դեռ լավ չի յուրացրել կռուտիտլամիշի կանոնները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   415 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ