...

Անքննելի են իշխանությունների գործերը

Անքննելի են իշխանությունների գործերը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի արձագանքին, ասել է. «Պարո՛ն Աջապահյան, Ձեր տեղը եկեղեցում է, Ձեր խոսքը կլինի հասկանալի ու ընդունելի միայն այն ժամանակ, երբ բացարձակ քաղաքական լինելուց զատ, կլինի նաև հոգևոր և Ձեր խոսույթ կներառեք միավորման, ներման, հոգևոր ճանապարհով ելքեր գտնելու մասին կոչեր: Իսկ մինչ այդ, հաճախ եկեղեցում մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք»:

«ՉԻ». Վաու, վաու, վաու... սա էլ տեսանք: Իշխանավորը հոգևորականին կոչ է անում մեղքերի թողություն անել: 

Այսինքն, երբ քաղաքական դեմք Նիկոլ Փաշինյանը մտնում է մի դաշտ, որից ոչինչ չի հասկանում, դա նորմալ է: Իսկ երբ նրա «աստվածաբանական» մտքերին արձագանքում են, դա արդեն ամենամեծ մեղքն է:

Չնայած, այդպես էլ կա: Եթե Փաշինյանն իրեն սուրբ է համարում, քանի որ Աստծո կողմից տրված իշխանություն է, ուրեմն նրան քննադատողները ծանր մեղք են գործում, ու վաբշե կապ չունի՝ քննադատողը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյա՞նն է, թե՞ Հռոմի Պապը: 

Իսկ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մի խնդրանք. եկեղեցի գնալիս ձեն հանեք, մենք էլ գանք, միասին մոմ վառենք: Անքննելի են մեր մեղքերը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   868 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ