...

Սովորեք. գեներալն է խոսում

Սովորեք. գեներալն է խոսում

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է. «Ալիևը սովորեցնում է մեզ, թե ինչպես մեզ պիտի պահեինք 1994 թվականին, ինքը ցույց է տալիս, որ 1994 թվականին, երբ դուք հաղթած էիք, դուք այդպես պիտի վարվեիք մեզ հետ՝ չվարվեցիք, չպարտադրեցիք մեզ խաղաղության պայմանագիր այն ժամանակ, վախեցաք, ընկրկեցիք, Նախիջևանը չազատագրեցիք, Գանձակը չազատագրեցիք, կանգնեցիք և չստիպեցիք մեզ խաղաղություն, չստիպեցիք մեզ կապիտուլյացիա, հիմա մենք ձեզ կստիպենք կապիտուլյացիա. սովորեք։ Սովորեցնում է»:

«ՉԻ». Օ՜ֆֆ: Զուլում դարդ ա: Ժամանակին Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տելե Սանտանան էր լավ ասել. «Բրազիլիայի հավաքականն ունի 11 խաղացող ու 150 մլն մարզիչ»:

Հիմա մենք ունենք պլյուս-մինուս 3 մլն բնակչություն, դրանից մի միլիոնը գեներալ է, մի միլիոնն էլ՝ քաղաքագետ: 

Կոնկրետ արքեպիսկոպոս Աջապահյանը գեներալ-քաղաքագետ է, ձեռքի հետ էլ մանր-մունր զբաղվում է հոգևորականությամբ: 

Որպես գեներալ, իհարկե, պետք է ավելացներ նաև Բաքուն գրավելու բաց թողած շանսը: Որպես քաղաքագետ էլ՝ պիտի ընդգծեր, որ մենք 1990-ականներին կզզցրած ունեինք աշխարհին:

Արժե՞ այս մարդուն ինչ-որ բան բացատրել: Դե, չէ, ինքն ամեն ինչ գիտի, հստակ ցույց է տալիս այն, ինչը հասու չէ սովորական մահկանացու իշխանություններին: Իսկ իշխանությունները, լինեն դրանք 1990-ականների, 2000-ականների, կապ չունի, բոլորն էլ դեբիլ էին, այդ պարզ ճշմարտությունը չէին հասկանում, որ պիտի Գանձակն ու Նախիջևանը ազատագրեինք:

Ամենահետաքրքիրն այն է, որ սա ասում են, հետո գնում, Փաշինյանի վրա մուննաթ են գալիս: Փաշինյանն էլ է ձեզ նման մտածում. ասում է՝ այ, որ 1994-ին սենց չանեին, էս օրը չէինք ընկնի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   425 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ