...

Շուրա, միայն քրիստոնեաբար

Շուրա, միայն քրիստոնեաբար

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է. «Մենք գեներալիտետ չունենք..., մի հատ գեներալ չեղավ այս 5 տարվա մեջ, որ գոնե պատվից ինքնասպան լիներ, էս խայտառակությունից դուրս գալու համար ինքնասպան լիներ»:

«ՉԻ». «Հայ առաքելական եկեղեցին և ընդհանրապես, քրիստոնեական եկեղեցին մերժում է ինքնասպանությունը, որովհետև այն կյանքը, որ մենք ունենք, Աստծո պարգևն է. նա է մեզ տվել, և միայն կարող է Աստված վերցնել ժամանակին։ Ինքն է տնօրինում։ Բնականաբար, ինքնասպանությամբ մենք խառնվում ենք Աստծո գործերի մեջ։

Գրիգոր Տաթևացին ասում է՝ մարդասպանի և ինքնասպանություն գործողի տարբերությունը ո՞րն է։ Մարդասպանը շանս ունի զղջալու, Աստծո ողորմությանն արժանանալու, ինքնասպանը՝ չունի։ Կյանքն Աստծո պարգևն է, և մեզանից ոչ ոք իրավունք չունի Աստծո արարչագործությանը միջամտելու։ Ինքնասպանությունը 7 մահացու մեղքերից առավել ծանր մեղք է համարվում, որ ներման չի արժանանում»:

Վայ, ապրես դու, Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան, որ այսպես մանրամասն ներկայացրել եք, թե ինչ բան է ինքնասպանությունը: Ծամել, դրել եք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի... մի խոսքով, որը փաստորեն մեր գեներալներին կոչ է անում ծանր մեղք գործել, էն էլ 7 մահացու մեղքերից մեկը, խառնվել Աստծո գործերին, չարժանանալ Աստծո ողորմածությանը, դեմ դուրս գալ Աստծո պատվիրաններին, Աստվածաշունչը բանի տեղ չդնել:

Վաղն էլ Շիրակի թեմի առաջնորդը կարող է կոչ անել, գեներալներին ասել՝ գնացեք, մարդ սպանեք: Օրինակ՝ Հովիկ Աղազարյանին: Եթե Գրիգոր Տաթևացին ասել է՝ մարդասպանի և ինքնասպանություն գործողի միջև տարբերություն չկա, ուրեմն ի՞նչ տարբերություն, գեներալներին կոչ է անում ինքնասպանություն գործե՞լ, թե՞ մարդասպանություն:

Հ.Գ. «Ինքնասպանության միջոցով և պատճառով մահը մարդուն այլևս զղջալու և ապաշխարելու ժամանակ չի տալիս, և մարդն իր այդ քայլով դուրս է գալիս Տիրոջ Սուրբ Պատվիրանի դեմ՝ երբ ասում է - մի սպանիր», Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյան: 

Մալյան և Ղազարյան հոգևորականներին կոչ ենք անում Աջապահյան հոգևորականին մի երկու սեմեստր բան սովորեցնել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   523 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ