...

Հաստատ մի բան եղել է

Հաստատ մի բան եղել է

Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով այն քննադատությանը, որ որևէ կերպ չի արձագանքել Գյումրիում ծեր մարդկանց ծեծելու դեպքին, ասել է. «Այսինքն՝ ի՞նչը պիտի դատապարտեմ. նախ՝ թող պարզվի, թե ինչ է եղել։ Որովհետև ես չեմ հավատում, որ երիտասարդները հենց էնպես անցնում էին ու հանկարծ որոշեցին կանգնել ու ծերերին խփել։ Ուրեմն ինչ-որ մի բան եղել է, չէ՞»:

«ՉԻ». Վերցնում ենք հենց այդ տարբերակը. որ Գյումրիում ինչ-որ ծերունիներ սադրանք են կազմակերպել, այդ ջահելներն էլ ծեծել են (ինչպես հետո պարզվեց, հիմնականում երիտասարդ դաշնակներ): Ո՞ւ...

Այդ դեպքում ո՞րը պիտի լինի հոգևորականի արձագանքը: Պիտի ասեր. տո լավ էլ արել են, պիտի տային, սատկացնեի՞ն: Հասնում է՞ր: Թող չսադրեի՞ն:

Թե՞ բոլոր դեպքերում պիտի դատապարտեր բռնության երևույթը: Անկախ նրանից, թե ում կողմից է բռնություն կիրառվում: Իշխանությունն է բռնություն գործադրում, պետք է դա դատապարտվի, ընդդիմությունն է անում, դա էլ պետք է դատապարտվի: 

Իսկ տեր Աջապահյանն ասում է, թե սպասեք, տեսնենք՝ ոնց է եղել: Այսինքն՝ բռնության փաստը ընդունում է, բայց կարող է դա լավ բռնություն է եղել, արդար: 

Մինչդեռ այսօր մեր հոգևորականներից, մեր եկեղեցուց շատ բան է կախված: Հենց իրենք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի պարպեն ներքաղաքական այս ծանր ու լարված իրավիճակը: Իրավիճակ, որը կարող է հանգեցնել բախումների: Ու յուրաքանչյուր հոգևորականի առաքելությունն է կանխել այդ բախումները, մարդկանց քարոզել, հորդորել՝ զերծ մնալ բռնություններից: Ավելին, հենց եկեղեցին կարող է նախաձեռնությամբ հանդես գալ և միջնորդի դեր խաղալ ընդդիմության և իշխանության միջև, նրանց կոչ անել իր հովանու ներքո նստել մի սեղանի շուրջ, քննարկել, խոսել, փորձել իրար հասկանալ և այլն: 

Եթե Եկեղեցին նման քայլի դիմեր, նրա հեղինակությունը կաճե՞ր, թե՞ կնվազեր: Իսկ սրանք կանգնել, բռնության ճիշտ ու սխալ են որոշում: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1656 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ