...

Էժան պրծանք

Էժան պրծանք

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, անդրադառնալով Գյումրու քաղաքային մարզադաշտում Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողությանը, ասել է, որ իրեն չէին հրավիրել․ «Ուրախ եմ, որ չէին հրավիրել․ եթե հրավիրեին, բնականաբար, չէի գնալու: Իրենք ինձ չնկատելու ցանկություն ունեն․ դրանով իրենց փոքրոգությունն ու նեղացվածությունն է երևում»:

«ՉԻ». Չէ, չէ, չեն հրավիրել ոչ նրա համար, որ չնկատելու ցանկություն են ունեցել:

Մտածել են, որ եթե հարգարժան հոգևորականին հրավիրեն այդ խաղերի բացմանը, հետո պիտի ամոթանք տար, որ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից այդքան մարզիկ է մասնակցում խաղերին, բայց նրանցից ոչ ոք հանուն հայրենիքի կամ կործանվող երկրի ինքնասպան չեղավ:

Համ խաղերի հեղինակությունը կսասանվեր, համ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի: Իսկ այսպես երկուսն էլ շահեցին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   586 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ