...

Մի հատ էլ առաջնորդին է հարվածում

Մի հատ էլ առաջնորդին է հարվածում

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը Arjeq.am-ի հետ զրույցում անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին, ասել է. «Լևոնիզմի վրա եթե վաղուց գերեզմանաքար դրած լինեինք, այսօր մեր Հայրենիքն այսքան փոքր, իսկ Եռաբլուրն այսքան մեծ չէր լինի: Այդ ազգակործան գաղափարին հետևելով է, որ ոմանք կարծում են, թե Նախիջևանը պետք է Ադրբեջանինը լինի, Կարսն ու Արդահանը պետք է Թուրքիայինը լինեն»:

ՉԻ.- Ու այս մարդը մի ամբողջ թեմի առաջնորդ է: Փաստորեն, մենակ պետությունը չի աղետալի վիճակում, այլ նաև՝ եկեղեցին, եթե նման բայղուշներով է լցված:

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը չի էլ հասկանում, որ այս զառանցանքով ոչ թե Տեր-Պետրոսյանին է հարվածում (վերջինս նման հարվածների համար 30 տարվա իմունիտետ ունի), այլ իր առաջնորդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Գարեգին Բ-ն Առաջին նախագահի հետ հանդիպում է նախաձեռնում, հետո հանդիպում է նախաձեռնում Հայաստանի ու Արցախի նախկին ղեկավարների հետ, որտեղ փորձում են այս ծայրահեղ ծանր իրավիճակից ելքեր գտնել, իսկ հոգևորականներից մեկը, հազար ներողություն արտահայտության համար, վայրահաչում է այդ հանդիպման մասնակիցներից մեկի հասցեին:

Բա ասածները՞: Մեր Հայրենիքն այսքան մեծ չի եղել, որքան՝ Տեր-Պետրոսյանի օրոք: Եթե մեկը կանգնել, ճիշտ հակառակն է պնդում, մի հատ էլ Ղարսից ու Արդահանից է խոսում... այս հիվանդությանը մենք ծանոթ չենք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1229 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ