...

Ինչ ուզում, ասում են

Ինչ ուզում, ասում են

Հատված Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի և Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի զրույցից:

Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան. «Ընդդիմությունն ազատ է ամեն ինչ իրեն թույլ տալու»:

«ՉԻ». Ընդհանրապես, երբ բարձրաստիճան հոգևորական է հայտնվում եթերում, սպասում ես, որ կխոսի հոգևոր արժեքներից, բարոյականության, մշակույթի, արվեստի վերաբերյալ տեսակետներ կհայտնի՝ մեջբերումներ անելով Ավետարանից, Հին ու Նոր Կտակարանից, Ղուկասից, Հիսուսից: 

Կամ էլ՝ հեռուստադիտողներին կլուսավորի բարու և չարի, արդարության և անազնվության տարբերությունների մասին խոհափիլիսոփայական մտքերով:

Իսկ մեր հոգևորականը ընդդիմության դերի մասին է խոսում: ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի. աշխարհաքաղաքական զարգացումների մասին է արտահայտվում: Լավ, գոնե այնպիսի բան ասեր, մի կերպ կընդունեինք: Բայց որ պնդում է, թե ընդդիմությունը որևէ պատասխանատվություն որևէ բանի համար չի կրում, ինչ ուզի, կանի, դե եկ, վարդապետ ու մի խենթացիր: Ինչ ուզել անելու մեջ, դա էլ նշենք, գլուխ ջարդելն էլ է մտնում: 

Մի ամբողջ հոգևոր թեմի առաջնորդ է, հիշեցնում ենք: 

Հ.Գ. Առանց մեկնաբանության մի մեջբերում էլ անենք Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքից. «Սփյուռքի հանձնակատարը իր տրամաչափով շատ փոքր անձնավորություն է, որպեսզի գա և Ամենայն Հայոց Կաթողիկոսին բանավոր հրավիրի Սփյուռքի գագաթնաժողովին»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   869 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ