...

Գլոբալ ժողովրդավարությունը գլոբալ պատուհասի դեմ անզոր է

Գլոբալ ժողովրդավարությունը գլոբալ պատուհասի դեմ անզոր է

Ելույթ ունենալով Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովում՝ Նիկոլ Փաշինյանը թվարկել է իր վարչապետության տարիներին Հայաստանի գլխին իր իսկ բերած պատուհասները՝ 44-օրյա պատերազմ, Արցախի կորուստ, ՀՀ տարածքի օկուպացիա և այլն, ապա ավելացրել՝ «և մենք հուսով ենք, որ Գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին բոլոր այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում»։

Բոլոր այս աղետներին դիմակայելու և նորերը կանխելու հարցում մեզ թերևս կարող է օգնել ոչ թե Գլոբալ ժողովրդավարությունը, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Դրա համար հեղինակավոր այդ կազմակերպությունը պիտի ընդամենը ուսումնասիրի Նիկոլ Փաշինյանի վարքն ու միջազգային նորմերի շրջանակներում տեղեկանք տա «առ այն մասին», որ «քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանը (տարիքը՝ 48, սեռը՝ արական, կենդանի քաշը՝ շուրջ մեկ ցենտներ), զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, չի գիտակցել սեփական գործողությունների հետևանքները, ուստի որևէ այլ պետության կողմից շահադիտական նպատակներով նրա՝ օբյեկտիվորեն անմեղսունակ գործունեության հետևանքներից օգտվելը հակաօրինական է և ենթակա է չեղարկման միջազգային դատարանի կողմից»։ 

Այ դա իսկապես կլինի աջակցություն, թե չէ ժողովրդավարություն, ֆլան-ֆստան․․․ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   632 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ