...

Գնանք, ազգովի ներողություն խնդրենք

Գնանք, ազգովի ներողություն խնդրենք

ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, ասել է. «Ռուսաստանի խոշոր կապիտալը՝ հայ լինի, թե այլազգի, ո՞նց կգա Հայաստան, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են։ Էդ հերիք չի, հիմա էլ Նավալնի եք Հ1-ով խաղացնում»:

«ՉԻ». Հայտարարությունը բավական երկար է, այնտեղ Ծառուկյանը նորից հիշեցրել է ֆեյք շեյխերի պատմությունը, երբ ֆիրմայի տնօրենին բերել, ներկայացրել էր որպես Աբու-Դաբիի թագաժառանգ: Հայտարարության մեջ Աբու-Դաբին արդեն Քուվեյթ է դարձել: Սա դեռ մի կողմ:

Մեր ուշադրությունը հատկապես այս հատվածը գրավեց: Այսինքն, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչները գնում, ռուսական իշխանությունների խոսափող հանդիսացող հեռուստալրագրողի ոտքերն են ընկնում, մի ժամ լացում ու բողոքում Հայաստանի իշխանություններից, դա ոչինչ, դա կարելի է, նորմալ է: Դա որևէ կերպ չի կարող անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Բայց որ Նավալնին 2 րոպե Հ1-ով խոսել է, բաաա՜, էլ ո՜նց կլինի, չենք հարցրել Ռուսաստանի կարծիքը: Չի էլ հասկանում, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և որևէ մեկից թույլտվություն չպետք է խնդրի, թե ում եթեր տա, իսկ ում՝ ոչ: Ոչ ԱՄՆ-ից, ոչ Եվրոպայից, ոչ էլ Ռուսաստանից: 

Առավոտից երեկո, օրը 24 ժամ ռեժիմով «Կենտրոնով» Ծառուկյան են խաղացնում: Պարզվում է, դա քիչ է, Հ1-ի եթերն ավելի նկատելի է: 

Այս աստիճան օտարահպատակ լինելն էլ մի բան չէ: Թող չթվա, թե իշխանությունների պաշտպանի դերն ենք տանում, բայց ինքնիշխանությունն ու անկախությունն այն արժեքներն են, որոնք իշխանության և ընդդիմության համար ընդհանրապես շահարկելու հարց չպետք է լինեն: Լավ է, չի ասում, որ իշխանությունները պետք է ներողություն խնդրեն Ռուսաստանից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1141 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ