«Այս ամբիոնից բաց խոսեք ժողովրդի հետ, ո՞ւր եք գնում, տղե՛րք»:
Հարցադրման հեղինակը այլևս ԱԺ անկախ պատգամավոր, իսկ մինչև վերջերս «Իմ Քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանն է:
«ՉԻ». Փաստորեն երկու տարի իրենց հետ գնացել է, բայց միայն հիմա է հասկացել, որ սխալ ճանապարհով են գնում:
Ինչ-որ բան ասելու համար նախ պետք է վաստակել դրա իրավունքը: Երիտասարդը իր կարճատև քաղաքական կենսագրության ընթացքում արդեն երկու անգամ սխալ ճանապարհով է գնացել, բայց զղջալու և խոստովանելու փոխարեն իրեն իրավունք է վերապահում ուրիշներին հորդորել: Նախ հանրապետականների հետ էր ճանապարհ գնում և բավական հաջող, հասցրել էր դառնալ ֆինանսների նախարարի խորհրդական, իսկ հետո կտրուկ փոխեց ճանապարհի ընկերներին ու սկսեց ճամփորդել նոր իշխանությունների հետ: Դե, ինչպես հայտնի է, սրանք էլ առանձնապես մարդ ճանաչելու հմտություն չունեին՝ ում ասես վերցրեցին որպես ճանապարհի ընկեր:
Բաց խոսքի ջատագով Գևորգյանը չպետք է մոռանա, որ երկու տարվա ընթացքում միայն երկու անգամ է ելույթ ունեցել, որից հետո շատերը նրան նմանեցրին Գալուստ Սահակյանին, քանի որ երիտասարդի ասածներից ոչինչ չհասկացան:
Գոռ Գևորգյանը ճիշտ կանի՝ ինքը օրինակ ծառայի և բաց ասի, թե հիմա ուր է գնում և ինչ ժամկետով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: