...

Իր արածն իր դեմ է դուրս գալիս

Իր արածն իր դեմ է դուրս գալիս

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը հայտնել է, որ դուրս է գալիս խմբակցությունից. «Այս օրերին փորձել եմ ջանքերս ուղղել գործընկերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու և մեր Պետության համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործին: Միևնույն ժամանակ, այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջև ստանձնած պարտավորություններիս կատարումը»:

«ՉԻ». Բնականաբար, այս գործընթացը շարունակվելու է: Մանրից դուրս են գալու «Իմ քայլից»: Ու ինչ-որ պահից Նիկոլ Փաշինյանն այլևս խորհրդարանում չի ունենալու ճնշող մեծամասնություն: Կամ՝ ընդհանրապես մեծամասնություն: Այնպես որ, ստատուսներ գրելու և «կռուտիտներ» անելու փոխարեն թող սրա մասին մտածի: Իշխանությունը ոտքի տակից փախչում է: 

Բայց Նիկոլ Փաշինյանը թող շատ չնեղվի: Ինքն էլ էր ժամանակին ՀԱԿ-ի ցուցակով մտել խորհրդարան, հետո միանգամից շուռ եկավ իր խմբակցության դեմ: Ու ոնց որ ինքն էր «քցել» իր գործընկերներին, հիմա նույն ձևով իր հետ են վարվում: Ձեր եփած բորշն է, հասնում է: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1277 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ