...

Եվս մեկ օդում կախված լուրերի սիրահար

Եվս մեկ օդում կախված լուրերի սիրահար

«Իմ քայլի» պատգամավորները տարբեր եղանակներով կապ են հաստատում ինձ հետ և ասում են, որ Նիկոլ Փաշինյանը վախեցնում է, ասում է` ով իմ դեմ խոսեց, դավաճան է։ Օդում կախված լուրերի համաձայն` կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներին ուղղորդում է դեպի պատգամավորներ, որպեսզի նրանք գնան և ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով պատգամավորներին պահեն Նիկոլ Փաշինյանի շուրջ»,- 5-րդ ալիքի հետ հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«ՉԻ». Այս տղան, որը վերջին երկու տարում 3 անգամ 180 աստիճանով փոխել է իր քաղաքական հայացքները, չի կարողանում հասկանալ մեկ կարևոր իրողություն. ժողովուրդը արդեն կրակն է ընկել մեկի ձեռքը, որը խոսքը կառուցում է օդում կախված լուրերի հիման վրա: Հիմա ինքը եկել է և փորձում է շարունակել Փաշինյանի ձեռագիրը:

Հատուկ ծառայությունների ղեկավար եք եղել, մեծ ռեսուրսների եք տիրապետում, ձայնագրեք և հանրությանը ներկայացրեք պատգամավորների խոստովանությունը: Դա անդառնալի հարված կլինի իշխանությանը: Իսկ այսպիսի մեթոդներով պայքարը միայն սնանկության մասին է խոսում:

Նույն կերպ էլ հանցավոր տարրերի՝ խորհրդարանի վրա գրոհելու համար իշխանությունը ձեզ է մեղադրում: Եվ նրանց մեղադրանքները մի փոքր ավելի հիմնավոր են՝ հաշվի առնելով, որ հարձակվողներից շատերն ապրում են Էրեբունի համայնքում: Մի համայնք, որտեղ Վանեցյանը աշխատել է իբրև ԱԱԾ պատասխանատու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1074 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ