...

Թողեք, թող ջոկեն

Թողեք, թող ջոկեն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով ներքաղաքական և արտաքին զարգացումներին, ասել է. «Իշխանությունը պետք է շարունակի այս գործընթացն այնքան ժամանակ, մինչև հստակ հասկանա իր գործողությունները»:

«ՉԻ». Մեկը մեկից հզոր են: Այսինքն, իշխանության ներկայացուցիչը հայտարարում է, որ իրենք չեն հասկանում իրենց գործողությունները: Այ, դրա համար էլ պետք է շարունակեն գործընթացը, մինչև Լաչինի միջանցքը՝ Բերձորով հանդերձ, անցնի ադրբեջանցիների վերահսկողության տակ, գան՝ Սոթքի հանքերը վերցնեն, սահմաններն իրենց ուզածով գծեն և էլի ինչ-որ փորձանքներ, որոնք դեռ պիտի լինեն: 

Այս մարդկանց ժամանակ է պետք, որ այս գործընթացները ավարտին հասցնեն, դե, հետո արդեն հեշտ կլինի, կջոկեն, թե ինչ անեն: 

Իմիջիայլոց, այն, ինչ ասել է Արփի Դավոյանը, բնորոշ է ամբողջ իշխանությանը, սկսած՝ Նիկոլ Փաշինյանից: Վերջինս էր պատերազմի ժամանակ հայտարարում, թե հելեք, գնացեք կոտորվեք, մինչև հասկանանք՝ ինչ է տեղի ունենում, գնացեք երկիր պահեք, մինչև ջոկենք՝ ինչը որից հետո է: Հազար անգամ իրեն բացատրեցին, թե ինչ է տեղի ունենում, ինչ պետք է անել, ամեն անգամ պատասխանում էր, թե սպասեք, մինչև չջոկեմ, քայլ չեմ անի: Չջոկեց, չջոկեց, մինչև գլխին տվին, ստիպեցին առանց ջոկելու փաստաթուղթ ստորագրել: Բայց, ինչպես երևում է, մինչև հիմա էլ չեն ջոկում:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1257 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ