...

Ո՞վ պետք է կանխի կամավորականների հավաքը

Ո՞վ պետք է կանխի կամավորականների հավաքը

«Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, համացանցից տեղեկացանք, որ առաջնագծից վերադարձած զինծառայողներ, կամավորներ, ինչպես նաև մի շարք քաղաքացիներ, պայմանավորված ներքաղաքական վերջին զարգացումներով, ի աջակցություն ՀՀ իշխանությունների՝ այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք են հրավիրել: Հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված վտանգները՝ խնդրում ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ»:

«ՉԻ». Մեր մեջ ասած, Նիկոլ Փաշինյանն էր ստատուս գրել, որ Երևանում սպասում է առաջնագծում գտնվող կամավորներին, զինծառայողներին: Ինչ-որ վնգստոցի գործ կար:

Հիմա այդ մարդիկ եկել են, որոշել են ի կատար ածել վարչապետի գրառումը և հանրահավաք անցկացնել (իհարկե, եթե նման մտադրություն ընդհանրապես կա):

Հարց է առաջանում. ինչո՞ւ է «Իմ քայլը» կամավորականներին հավաք չանելու կոչով հանդես գալիս: Նրանք «Իմ քայլի» կոչով չեն եկել, այլ Նիկոլ Փաշինյանի, հետևաբար, ըստ տրամաբանության, հենց վերջինս պետք է նման կոչով հանդես գար: Մարդ ես, կարող է այդ կամավորականներն ասեն, որ «Իմ քայլին» չեն վստահում, իրենց միակ հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   805 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ