...

Վարչապետը մեծամասնություն չունի խորհրդարանում

Վարչապետը մեծամասնություն չունի խորհրդարանում

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չկարողացավ ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը:

Նախքան քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց ԲՀԿ-ի իրենց գործընկերներին միանալ իրենց և չմասնակցել քվեարկությանը, իսկ «Իմ քայլի» պատգամավորները դահլիճում 65 հոգուց քիչ են, հետևաբար օրենքը չի ընդունվի:

Փաթեթին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, և այն չընդունվեց: Որոշումն ընդունելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավոր:

«ՉԻ». Սա էլ ձեզ հեղափոխական խորհրդարանի ողջ պերճանքն ու թշվառությունը: Ունենալով մանդատների բացարձակ մեծամասնությունը, ցանկացած որոշում ընդունելու հնարավորությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը չի կարողանում օրենք անցկացնել:

Մենք այստեղ մի կողմ ենք դնում օրենքի նախագծի բովանդակությունը, դրա հիմնավորվածությունը, անհրաժեշտությունը: Ավելի կարևոր է այն, թե ինչ վիճակում է գտնվում «Իմ քայլը» խմբակցությունը:

«Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն չեն մասնակցում քվեարկությանը: Սա հասկանալի մարտավարություն է, իրենց գործն է, բայց որ քվեարկությանը չեն մասնակցում նաև «Իմ քայլի» պատգամավորները, դա նոնսենս է: Ընդ որում, այդ չքվեարկածներից ոչ ոք չի արտահայտվել, չի խոսել, իր տեսակետը չի հայտնել: Որովհետև այդքան «դուխ» չունեն: Պարզապես փախել են քվեարկությունից: Ի տարբերություն ընդդիմադիր խմբակցությունների՝ իշխող խմբակցության պատգամավորների դեպքում սա ամոթալի երևույթ է: Բա ո՞ւր մնաց ձեր հեղափոխականությունը, «Նիկոլի ցավդ տանեմը», տոննաներով կարգախոսները: 

Մեծ հաշվով, սա Նիկոլ Փաշինյանի հավաքած «ռուբիկ-կուբիկն» է, ինչ գույնի դեմք ասես, որ չի լցրել խորհրդարան, արդյունքն էլ սա պիտի լիներ: Փաստացի, վարչապետն այս պահին խորհրդարանում մեծամասնություն չունի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2952 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ